
ՄԱՍՆԳԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴՈՒՄ
Հայռուսգազարդից տեղեկացնում են, որ Գուբկինի անվան նավթի ու գազի Ռուսաստանի պետական համալսարանի որակավորման բարձրացման Ուսումնա-հետազոտական կենտրոնի դասախոսները հոկտեմբերի 12-23-ը մասնագիտական ուսուցման դասընթացներ են անկացնում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ չափագիտության լաբորատորիայի, տեխնիկական քաղաքականության վարչության եւ արտադրաշահագործական վարչության մասնագետների համար: Դասընթացները կանցկացվեն «Մայրուղային գազատարներում բնական գազի հաշվառում եւ վերահսկում: Բնական գազի խողովակաշարային փոխադրման գործընթացների մոդելավորման մաթեմատիկական եւ ֆիզիկական մեթոդները» թեմայով: