22/10/2009 12:21
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ՎԱՃԱՌՔԻ ՄԻՆԻ-ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Չնայած այն հանգամանքին, որ ընդամենը երկու տարում ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իր մասնաճյուղերի թիվը Երեւանում եւ մարզերում 2-ից հասցրել է 27-ի, առաջիկայում շարունակելով մասնաճյուղային ցանցի ընդլայնումը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ միաժամանակ կունենա նաեւ վաճառքի մինի-կենտրոններ Երեւանի բոլոր համայնքների մարդաշատ կենտրոններում, հետագայում նաեւ մարզերում: Վաճառքի մինի-կենտրոնների ստեղծման նպատակն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկային մանրածախ ծառայություններն ավելի մոտեցնել հասարակությանը, հնարավորություն ընձեռել հասարակության ամենատարբեր շերտերին անմիջականորեն օգտվելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկային արտադրանքներից` առանց բանկի գլխավոր գրասենյակ կամ խոշոր մասնաճյուղեր այցելելու: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վաճառքի մինի-կենտրոններում ցանկացած մարդ կարող է օգտվել տեղական եւ միջազգային պլաստիկ քարտերով մատուցվող ծառայություններից, միջազգային արագ դրամական փոխանցումներից, հաշիվների սպասարկումից, դրամի փոխանակման, կոմունալ վճարումների եւ տասնյակ այլ ծառայություններից: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վաճառքի մինի-կենտրոնները կահավորված կլինեն ժամանակակից բանկային տեխնոլոգիաներին հատուկ սարքավորումներով, կունենան ժամանակակից բանկային դիզայն եւ շատ հարմարավետ կլինեն հաճախորդների արագ սպասարկման համար:
19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
Արծաթ
670.42
+9.72
