Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԲԱՑՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 9 ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ
20/11/2009 13:07
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԲԱՑՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 9 ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունը բացել է Beeline վաճառքի և սպասարկման 9 նոր գրասենյակ:

9 նորաբաց գրասենյակներից 3-ը գտնվում են Երևան քաղաքում, մասնավորապես Արաբկիրում (Կոմիտասի պ. 56), Էրեբունիում (Օգանեսովի նրբ. 2) և Քանաքեռ-Զեյթունում (Սարկավակի փ. 129/6): Beeline վաճառքի և սպասարկման 6 նոր գրասենյակ բացվել է մայրաքաղաքից դուրս` Արթիկում, Վանաձորում, Դիլիջանում, Քաջարանում, Սևանում և Էջմիածնում: 

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք բացել ենք մի քանի տասնյակ նոր գրասենյակ և  զգալիորեն ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը: Համոզված եմ` որքան շատ լինեն Beeline գրասենյակներ, այնքան մեր հաճախորդների համար ավելի հարմարավետ է օգտվել նոր առաջարկներից, ակտիվացնել ծառայություններ, կատարել վճարումներ կամ պարզապես ստանալ անհրաժեշտ տեղեկություններ ՚ –  նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Վաճառքի տնօրեն Սերգեյ Կապիտոնովը:

Այսօր Հայաստանում գործում է   վաճառքի և սպասարկման 81 գրասենյակ, որոնցից  24-ը` Երևանում:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է:  «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84