ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է 36%-ՈՎ
«Արմենտել» ՓԲԸ (ապրանքային նշանը` Beeline) կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն 2009թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքում ընկերության բջջային կապի բաժանորդների թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 36%-ով և կազմել 502 հազար, իսկ այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալների համեմատ բաժանորդների թիվն աճել է 3.3%-ով: Միևնույն ժամանակահատվածում ընկերության բջջային կապի բաժանորդների ամսական միջին խոսելաժամանակի MOU ցուցանիշն աճել է 92.3%-ով և կազմել 269 րոպե, իսկ բջջային կապի բաժանորդից ստացված ամսական միջին եկամուտի ARPU ցուցանիշն աճել է 21.8%-ով և կազմել 5 117.2 դրամ: