Բիզնես

USD BUY - 370.00+0.00 USD SELL - 373.00-0.50
EUR BUY - 432.00-1.00 EUR SELL - 438.00-1.50
OIL:  BRENT - 103.39+5.32 WTI - 94.48+5.92
COMEX:  GOLD - 4732.50-0.46 SILVER - 77.89+1.31
COMEX:  PLATINUM - 2042.20-1.62
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 159.48+0.08 EUR/GBP - 1.1696-0.36
FOREX:  EUR/USD - 1.1696-0.36 GBP/USD - 1.3483-0.19
STOCKS RUS:  RTSI - 1159.98-0.40
STOCKS US: DOW JONES - 49490.03+0.69 NASDAQ - 24657.57+1.64
STOCKS US: S&P 500 - 7137.90+1.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 59140.23-0.75 TOPIX - 3716.38-0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.20-0.95 SSEC - 4093.25-0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10476.46-0.21 CAC40 - 8156.43-0.96
STOCKS EUR:  DAX - 24194.90-0.31
23/04/2026  CBA:  USD - 371.83-0.55 GBP - 501.41-1.97
23/04/2026  CBA:  EURO - 434.37-3.18
23/04/2026  CBA:  GOLD - 56690-499 SILVER - 933.24-12.63
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ SIM ՔԱՐՏԵՐ ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
22/01/2010 15:35
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ SIM ՔԱՐՏԵՐ ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

«Արմենտել» ՓԲԸ-ից (ապրանքային նշանը` Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ առաջին անգամ Հայաստանում հաճախորդը կարող է ձեռք բերել Beeline կանխավճարային համակարգի SIM-քարտ վճարային տերմինալի միջոցով. պետք է միայն ըտրել նախընտրելի համարը և հաշիվը լիցքավորելու համար գումար մուտքագրել: Սուրհանդակն անվճար կառաքի քարտը հաճախորդին, կվերցնի անձնագրի պատճենը և տեղում կիրականացնի ձևակերպումը:

«Մենք դարձնում ենք մեր առաջարկներն առավելագույնս հարմարավետ` օգտագործելով ոչ միայն սեփական փորձը և հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այլ նաև  մեր գործընկերների հետաքրքիր առաջարկները: Այժմ դառնալ Beeline ցանցի բաժանորդ ավելի հեշտ է: Դա հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր արժևորում են իրենց ժամանակը և  ձգտում են ստանալ լավագույն ծառայություններ» – նշեց  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:      

Սկզբնական փուլում ծառայությունը հասանելի է Երևանում, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել Beeline ամենատարածված սակագնային պլանը` «Քեզ համար Էքսկլյուզիվ», Mega Pay համակարգի 250 տերմինալներից մեկի միջոցով: Դրա համար տերմինալի «Beeline» բաժնում անհրաժեշտ է ըտնրել «Գնել համար» ենթաբաժին և հետևել հրանագներին: Հաճախորդը կարող է իր ցանկությամբ ընտրել համարը: Օրինակ, «099» կոդով և «123» թվերով սկսվող հեռախոսահամար ընտրելու համար անհրաժեշտ է հավաքել «99123***» և տերմինալը կառաջարկի ազատ համարների ցանկը: Համարը ընտրելուց հետո հաճախորդին կառաջարկվի մուտքագրել գումարը, որն ամբողջությամբ կփոխանցվի բաժանորդի հաշվին: Տերմինալը կտա կտրոնը, որում նշված կլինի  կոնտակտային հեռախոսահամարը: Զանգահարելով այդ համարին` հաճախորդն ասում է իր հասցեն և SIM-քարտի առաքման համար հարմար ժամը: Այս փուլում առաքումն իրականացվում է  միայն Երևանում:

Այսօրվա դրությամբ Հայաստանում տեղադրված են 336 MegaPay վճարային տերմինալ, որոնցից 250-ը`  Երևանում:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

23/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.83
-0.55
Եվրո (EUR)
434.37
-3.18
Ռուբլի (RUR)
4.9452
-0.0106
Լարի (GEL)
138.2
-0.26
56690
-499
Արծաթ
933.24
-12.63