Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎԻՄՊԵԼԿՈՄԸ (BEELINE) ԱՋԱԿՑՈՒՄ Է «1 GOAL: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԱՐՇԱՎԻՆ
17/02/2010 18:58
Կիսվել

ՎԻՄՊԵԼԿՈՄԸ (BEELINE) ԱՋԱԿՑՈՒՄ Է «1 GOAL: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԱՐՇԱՎԻՆ

«ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «1 Goal: Կրթությունը բոլորի համար»` շարժական կապի պատմության մեջ օպերատորների համատեղ խոշորագույն արշավին աջակցելու մասին:  

GSM Միջազգային Ընկերակցության անդամ 18 օպերատորներ, որոնք սպասարկում են ավելի քան 1 մլրդ. բաժանորդ, 2010 թ ապրիլի 20-ից հուլիսի 11-ը ընկած ժամանակահատվածում կանցկացնեն լայնածավալ արշավ, որի շրջանակում բաժանորդներին հնարավորություն կընձեռվի իրենց ձայները տալ «1 Goal: Կրթությունը բոլորի համար» նախաձեռնության օգտին և ներդնել իրենց լուման ամբողջ աշխարհի երեխաների համար տարրական կրթությունը առավել հասանելի դարձնելու գործում:

«ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի Գլխավոր կառավարող տնօրեն Բորիս Նեմշիչը նշեց. «Վստահ եմ, որ կապի օպերատորների համատեղ ակցիան գերազանց միջոց է հանրության լայն շրջանակների ուշադրությանն արժանացնելու «1 Goal: Կրթությունը բոլորի համար» գլոբալ սոցիալական նախաձեռնությունը: Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել կապի օպերատորների եզակի համատեղ արշավին, որը թույլ է տալիս օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների և շարժական կապի միջոցների ամբողջ հզորությունը նպաստել համաշխարհային ընկերակցության համար կարևորագույն խնդիրների լուծմանը»:

«ՎիմպելԿոմ»-ը կաջակցի ակցիային բոլոր այն երկրներում, որտեղ  ներկայացված է Beeline ապրանքանիշը:

«1 Goal: Կրթությունը բոլորի համար» գլոբալ նախաձեռնության մանրամասները կարելի է իմանալ`

ինտերնետ-կայք` www.join1goal.org
տեսանյութեր` http://www.youtube.com/user/join1goal
լուսանկարներ` http://www.flickr.com/photos/1goal

«1 Goal: Կրթությունը բոլորի համար» կապի  օպերատորների համատեղ արշավի մանրամասները`  www.mobileworldcongress.com:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08