Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՆԿԻ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԳՐԵԹԵ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
18/02/2010 11:50
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՆԿԻ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԳՐԵԹԵ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

Ամերիաբանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցությունը` աշխտավարձային նախագծերի շրջանակներում: Բանկն իր կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների համար բանկոմատներից օգտվելու առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով` ընդլայնում է բանկոմատների ցանցը` տեղադրելով դրանք տվյալ կազմակերպության համար հարմարավետ վայրում:

Եթե 2008թ. սկզբին Բանկն ուներ ընդամենը 2 բանկոմատ, ապա արդեն 2009թ. սկզբին  բանկոմատների քանակը հասավ 20-ի, որոնցից 17-ը` մայրաքաղաքում, 3-ը` մարզերում, իսկ այժմ արդեն բանկոմատների թիվը կազմում է 35, որոնցից 26-ը գտնվում է Երևանում, 2-ը` ԼՂՀ-ում, 7-ը` ՀՀ մարզերում: Բոլորովին վերջերս` փետրվար ամսին, շահագործման հանձնվեց բանկոմատ Դիլիջանում, որտեղ արդեն պաշտոնապես գրանցվել է Բանկի նոր մասնաճյուղը:

Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ 2009թ.-ին աճել է 3.1 անգամ` 2008թ.-ի համեմատությամբ, ընդ որում, Ամերիաբանկի քարտերով կատարված գործարքների ծավալն աճել է 2.6 անգամ, ՀՀ այլ բանկերի բանկոմատների քարտերով գործարքների ծավալը` 3.8 անգամ, օտարերկրյա բանկերի քարտերով գործարքների ծավալը` 10 անգամ:

Իսկ Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների քանակը 2009թ.-ին աճել է  է 3.4 անգամ` 2008թ.-ի համեմատությամբ, նշված աճը Ամերիաբանկի քարտերի գծով կազմել է 2.9 անգամ, ՀՀ այլ բանկերի քարտերի գծով` 3.5 անգամ, օտարերկրյա բանկերի քարտերի գծով` 11 անգամ:  

Բանկի կողմից 2009թ. թողարկված պլաստիկ քարտերի քանակը 2008թ. համեմատությամբ աճել է 67%-ով:

Բանկը նախատեսում է 2010թ. ոչ միայն ավելացնել բանկոմատների թվաքանակը, այլև  ընդլայնել բանկոմատների աշխարհագրական ընդգրկվածությունը` տեղադրելով դրանք իր հաճախորդների համար նախընտրելի տարածքներում:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային  և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: 

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08