ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ԻՆՏԵՐՆԵՏԸ ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Այսօր առավոտյան Իրանի տարածքով անցնող հատվածում Orange Armenia-ի միջազգային կապն ապահովող օպտիկական մալուխի կրած վնասվածքի պատճառով ընդհատվել է ինտերնետի և միջազգային ձայնային ծառայությունների մատուցումը:
Orange-ն արդեն ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցառումները` կապը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ: Մինչ այդ ընկերության բաժանորդները կարող են օգտվել տեղական կայքերից առանց խոչընդոտների:
Ապագայում բացառելու համար նման ընդհատումները` Orange-ը շուտով ձեռք կբերի այլընտրանքային միջազգային կապուղի նաև Վրաստանի միջոցով: Նոր միջազգային կապուղին կգործարկվի արդեն մարտի առաջին կեսից:
Հիշեցնենք, որ Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցելու լիցենզիան ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում: Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: