ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ԻՆՏԵՐՆԵՏԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Իրանի տարածքով անցնող հատվածում Orange Armenia-ի միջազգային կապն ապահովող օպտիկական մալուխը վնասվել էր, որի հետևանքով ընդհատվել էր ինտերնետի և միջազգային ձայնային ծառայությունների մատուցումը:
Ձեռնարկված միջոցների շնորհիվ միջազգային կապն արդեն վերականգնված է, և Orange-ի բաժանորդները կարող են սովորականի նման օգտվել ինտերնետային և միջազգային զանգերի ծառայություններից:
Orange-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:
Միջազգային ինտերնետ հասանելիությունն առավել ապահով դարձնելու, միաժամանակ աճող պահանջարկը բավարարելու համար մարտի առաջին կեսից կգործարկվի նաև Վրաստանի միջոցով անցնող Orange-ի նոր միջազգային կապուղին:
Հիշեցնենք, որ Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցելու լիցենզիան ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում: Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: