ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆԵՐԴՐՎԻ 50 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ելնելով Կոտայքի մարզում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկի իրականացման անհրաժեշտությունից կառավարությունը Արտավազի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 85.1 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ եւ հիմնավորել իր որոշումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացում է ստացել, որ ներդրվելու է 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, բացվելու է 100-150 աշխատատեղ, շինարարությունն ավարտվելու է մեկ տարում։