Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ԱՆԱԿՆԿԱԼ ՆՎԵՐՆԵՐ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
02/03/2010 14:59
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ԱՆԱԿՆԿԱԼ ՆՎԵՐՆԵՐ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

Այսօր Orange-ը ներկայացրեց կանանց տոներին նվիրված նոր գարնանային առաջարկները` «անակնկալ նվերներ» կարգախոսի ներքո: Մեկ ամիս շարունակ Orange-ի խանութներում կտիրի գարնանային տոնական տրամադրություն, ուր այցելուներին կսպասեն գեղեցիկ նվեր-փաթեթներ, որոնք կարող են լավագույն նվերը դառնալ կանանց և աղջիկների համար:

Մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում բոլոր նրանք, ովքեր կակտիվացնեն Խոսենք կանխավճարային ծառայության քարտ, կստանան 1000 րոպե Orange ցանցում 0 դրամ սակագնով զանգահարելու համար և 1000 կարճ հաղորդագրություն, որ կարելի է ուղարկել ցանկացած ուղղությամբ` կրկին 0 դրամ սակագնով:

Ամեն ամիս ծառայության նվեր-փաթեթն իր մեջ ներառում է արծաթե կամ բրոնզե գեղեցիկ հեռախոսահամար 0 դրամով և կանացի հեռախոս հատուկ գնով 6 ամիս բաժանորդագրությամբ, իսկ 7-րդ ամսավճարը` նույնպես 0 դրամով:

Ինտերնետի բաժանորդների համար ևս պատրաստվել է հատուկ առաջարկ: Նվերների միամսյակի ընթացքում բոլոր նոր բաժանորդներն իրենց սակագնային պլանում ներառված գերարագ ինտերնետի սովորական ծավալի փոխարեն կստանան կրկնակին, ինչպես նաև գեղեցիկ կանացի մոդեմ:

Բոլոր ծառայությունների նվեր-փաթեթներում Orange-ի նոր բաժանորդները կգտնեն նաև փոքրիկ անակնկալ նվերներ:

Նվերների միամսյակի շրջանակներում Orange-ը մի ուրույն անակնկալ է պատրաստել նաև Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի բնակիչների և մասնավորապես կանանց համար: Այստեղ Orange-ի և « Շեն » բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով օրերս կբացվի արդիական համակարգչային կենտրոն, ուր մինչև ապրիլի 7-ը գյուղի կանայք հնարավորություն կունենան անվճար ստանալ համակարգչից և ինտերնետից օգտվելու գիտելիքներ:

Հիշեցնենք, որ Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցելու լիցենզիան ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում: Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08