
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԴԵՊԻ ՂԱՐԱԲԱՂ ԶԱՆԳԵՐՆ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ
Վիվասել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ մարտի 12-ից դեպի 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր կատարվող զանգերի սակագինը բոլոր հետվճարային և կորպորատիվ բաժանորդների համար կկազմի 39 դրամ/րոպե, իսկ կանխավճարային բաժանորդների համար` 42 դրամ/րոպե (բացառությամբ «Մագնիս» և «1000 ու 1 SMS» սակագնային պլանների, որոնց սակագները կմնան անփոփոխ): Իսկ 374 97 բջջային ցանցում ռոումինգում գտնվելիս, մուտքային զանգերի սակագինը ս.թ. մարտի 12-ից կկազմի 25 դրամ/րոպե: