
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՆՈՒԹԸ
Այսօրվանից սկսում է գործել Orange-ի նոր խանութը Տիգրան Մեծ պողոտա 29ա/93 հասցեում (Տաշիր հանրախանութի հարևանությամբ), որն առաջինն է 2010թ. սկզբից ի վեր:
Այստեղ Orange-ի վաճառքի խորհրդատուները հաճախորդներին կընդունեն նույն գեղեցիկ և հարմարավետ պայմաններում, ինչպես այլուր աշխարհում, ուր գործում է Orange-ը: Orange-ի վաճառակետերը կազմակերպված են հաճախորդների սպասակման միասնական սկզբունքով և ձեւավորված են մեկ ընդհանուր ոճով:
Տարվա ընթացքում Orange-ը կշարունակի վաճառքի կետերի ցանցի ընդլայնումը ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում: Այսօր Orange-ն արդեն ունի 40 վաճառքի կետ, որոնցից 15-ը գտնվում են մայրաքաղաքում, իսկ մյուսները` Հայաստանի 10 մարզերում:
Հիշեցնենք, որ Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցելու լիցենզիան ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում: Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: