Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՆՈՐ ԻՋԵՑՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐ ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
10/03/2010 21:13
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՆՈՐ ԻՋԵՑՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐ ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ինտերնետի սակագների իջեցման մասին`  հետվճարային բաժանորդների համար:

Այսուհետ «Մեր մեջ», «Բիզնես ֆլեքսի» փաթեթների և «Բիզնես գործընկերներ» փաթեթի «Գործընկեր Ա», «Գործընկեր Բ», «Գործընկեր Գ», «Գործընկեր Դ», «Գործընկեր Ե», «Գործընկեր Զ» և «Հատուկ գործընկեր» սակագնային պլանների բաժանորդները կարող են օգտվել ինտերնետից անհամեմատ մատչելի սակագներով: Այժմ, ամսվա ընթացքում օգտագործած առաջին 5 ՄԲ-ի սակագինը կազմում է 50 դրամ/ՄԲ, իսկ հաջորդ ՄԲ-երինը` 40 դրամ/ՄԲ:
Ավելին, այս, ինչպես նաև «Կլասիկ», «Կլասիկ սոլո» և «Կլասիկ ֆլեքսի» փաթեթների բաժանորդներն այժմ կարող են օգտվել առավել մեծ ծավալի ինտերնետ-փաթեթներից ավելի ցածր գներով քան նախկինում.

«inet 10» – 10 ՄԲ/ամիս, Փաթեթի արժեք ` 400 դրամ, Հավելյալ ՄԲ-ի արժեք` 35 դրամ:
«inet 40» – 40 ՄԲ/ամիս, Փաթեթի արժեք ` 1000 դրամ, Հավելյալ ՄԲ-ի արժեք` 20 դրամ:
«inet 100» – 100 ՄԲ/ամիս, Փաթեթի արժեք ` 2000 դրամ, Հավելյալ ՄԲ-ի արժեք` 15 դրամ:
«inet 500» – 500 ՄԲ/ամիս, Փաթեթի արժեք ` 5900 դրամ, Հավելյալ ՄԲ-ի արժեք` 11 դրամ:

«inet 5», «inet 15», «inet 40», «inet 100» փաթեթներից օգտվող բաժանորդներն ավտոմատ կմիանան համապատասխանաբար «inet 10», «inet 40», «inet 100» և «inet 500» փաթեթներին:
Բացի այդ, այսուհետ, ակտիվացնելով «Գիշերային ինտերնետ» ծառայությունը, հետվճարային բաժանորդները գիշերային ժամերին կարող են օգտվել ինտերնետից ընդամենը 10 դրամ/ՄԲ սակագնով:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.46 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08