Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
17/03/2010 15:08
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Orange-ն իր բաժանորդներին ներկայացրեց Orange TV բջջային հեռուստատեսության ծառայությունը, որն այսուհետ թույլ կտա նրանց անմիջապես իրենց բջջայինի էկրանին դիտել 16 տեղական և արտասահմանյան հեռուստաալիքներ 5 լեզուներով:

Orange-ն առաջարկում է առաջին բջջային հեռուստատեսությունը Հայաստանում, որը հնարավոր է դիտել ոչ միայն 3G, այլ նաև 2G հեռախոսների միջոցով, և որը հասանելի է պատկերի բարձր հստակության HD որակով:

Orange TV-ի շնորհիվ բազմաթիվ հեռուստաալիքներ հասանելի են դառնում  Հայաստանի բնակչության գրեթե 85%-ի համար, ովքեր գտնվում են Հայաստանի ամենաընդարձակ գերժամանակակից 3G+ ցանցի ծածկույթի ներքո:  

Orange TV ծառայությունը հասանելի է անմիջապես Orange Աշխարհ WAP պորտալից (wap.orangearmenia.am): Ծառայության ակտիվացումն անվճար է Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդների համար: Վճարումը կատարվում է միայն օգտագործված շարժական ինտերնետի ծավալի դիմաց` ըստ կիլոբայթերի, համաձայն բաժանորդի սակագնային պլանի:

Orange TV ծառայության մանրամասներին, ինչպես նաև փաթեթում ներառված հեռուստաալիքների ցանկին կարելի է ծանոթանալ www.orangearmenia.am/mobile/services/entertainment/Orange-TV/ էջում:

Հիշեցնենք, որ Orange Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցելու լիցենզիան ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում: Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:
    
Ընկերությունն իր գործունեության առաջին ամսում գրանցեց ձայնային ծառայությունների 100,000-րդ, իսկ ևս երկու ամիս անց` 200,000-րդ բաժանորդի մուտքը: 2010թ. փետրվարի վերջի դրությամբ Orange Արմենիան ուներ գերարագ ինտերնետի 15,000 բաժանորդ:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08