Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԽԱՆՈՒԹԸ
23/03/2010 20:20
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԽԱՆՈՒԹԸ

Orange-ը շարունակում է ընդլայնել իր վաճառքի ցանցը: Այսօրվանից Վանաձոր քաղաքում կգործի Orange-ի նոր խանութը Մխիթար Գոշ 4ա հասցեում:

Սա Հայաստանում թվով 41-րդ, իսկ Վանաձորում` երկրորդ Orange խանութն է: Այստեղ Orange-ի վաճառքի խորհրդատուները հաճախորդներին կընդունեն նույն գեղեցիկ և հարմարավետ պայմաններում, ինչպես աշխարհում ամենուր, որտեղ գործում է Orange-ը:

«Մեր բաժանորդների թիվն օրեցօր մեծանում է, և մենք ցանկանում ենք կարողանալ ընդունել նրանց հարմարավետ միջավայրում և ապահովել արագ սպասարկում: Այս առումով վաճառքի ցանցի ընդլայնումը մեր 2010թ. կարևոր նպատակներից է», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր պաշտոնական բացման արարողության ժամանակ, որին ներկա էին նաև Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և պաշտոնատար այլ անձինք:

Տարվա ընթացքում Orange-ը կշարունակի վաճառքի ցանցի ընդլայնումն ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում: Այսօր ընկերությունն արդեն ունի 41 վաճառքի կետ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Հիշեցնենք, որ Orange Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:
Ընկերությունը 2009թ. Հայաստանում կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, և ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 83 տոկոսը:

Ընկերությունն իր գործունեության առաջին ամսում գրանցեց ձայնային ծառայությունների 100,000-րդ, իսկ ևս երկու ամիս անց` 200,000-րդ բաժանորդի մուտքը: 2010թ. փետրվարի վերջի դրությամբ Orange Արմենիան ուներ գերարագ ինտերնետի 15,000 բաժանորդ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98