Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – «ԱՄԵՆ ԱՄԻՍ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԻՋԵՑՎԵԼ ԵՆ
01/04/2010 13:48
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – «ԱՄԵՆ ԱՄԻՍ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԻՋԵՑՎԵԼ ԵՆ

Այսօր Orange-ը հայտարարեց իր Ամեն ամիս ամսական բաժանորդագրության ծառայության սակագների զգալի իջեցման մասին` այսպիսով հաճելի նորություն հայտնելով ներկա բաժանորդներին, իսկ նոր բաժանորդներին առաջարկելով ավելի հետաքրքիր և մրցունակ սակագներ:

Այսուհետ Orange-ի Ամեն ամիս ծառայության բոլոր բաժանորդները` անկախ սակագնային պլանից, Հայաստանի այլ բջջային և ֆիքսված ցանցեր կզանգահարեն 35 դրամ/րոպե միակ սակագնով նախկին 50/40/35 դրամ/րոպե աստիճանավորված սակագների փոխարեն: Ամեն ամիս ծառայության բաժանորդները կարող են ամսավճարն ամբողջությամբ օգտագործել Orange-ի ձայնային և ինտերնետ ծառայություններից օգտվելու համար, ինչը նշանակում է, որ օրինակ «Ամեն ամիս 4000» սակագնային պլանի բաժանորդը կարող է օգտագործել իր ամսավճարը ավելի քան 100 րոպե դեպի այլ ցանցեր զանգահարելու և շուրջ 30 SMS բոլոր ուղղություններով ուղարկելու համար:

Ինչպես նախկինում, Orange  Ամեն ամիս սակագնային պլաններն առաջարկում են անվճար խոսել մտերիմների հետ` ներառելով 1000-ից 1500  անվճար րոպե ցանցի ներսում զրուցելու համար: Այդ րոպեները սպառելու դեպքում բաժանորդները կշարունակեն Orange ցանցի ներսում խոսել ընդամենը 5 դրամ/րոպե սակագնով` օգտագործելով իրենց հավելյալ կրեդիտի սահմանաչափը:

Ամեն ամիսը Orange-ի ամսական բաժանորդագրության ծառայությունն է, որի բաժանորդները հնարավորություն ունեն վճարել ամսական մեկ անգամ` չմտածելով վերալիցքավորման մասին, ինչպես նաև ձեռք բերել հեռախոսներ ավելի ցածր գնով 6-ամսյա բաժանորդագրության հետ միասին:

Հիշեցնենք, որ Orange Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08