Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 425.00-3.00 EUR SELL - 430.00-3.50
OIL:  BRENT - 74.55+4.11 WTI - 70.89+3.75
COMEX:  GOLD - 2676.40+0.64 SILVER - 31.59-0.03
COMEX:  PLATINUM - 1006.10+1.15
LME:  ALUMINIUM - 2611.50-1.32 COPPER - 9829.00-1.54
LME:  NICKEL - 17514.00+3.05 TIN - 33458.00+1.66
LME:  LEAD - 2096.00-1.11 ZINC - 3091.00+0.05
FOREX:  USD/JPY - 144.02-0.23 EUR/GBP - 1.1073-0.57
FOREX:  EUR/USD - 1.1073-0.57 GBP/USD - 1.3286-0.64
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42156.97-0.41 NASDAQ - 17910.36-1.53
STOCKS US: S&P 500 - 5708.75-0.93
STOCKS JAPAN:  NIKKEI - 38651.97+1.93 TOPIX - 2690.78+1.69
STOCKS CHINA:  HANG SENG - 21133.68+0.00 SSEC - 3336.50+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8276.65+0.48 CAC40 - 7574.07-0.81
STOCKS EUR:  DAX - 19213.14-0.58
01/10/2024  CBA:  USD - 387.11-0.18 GBP - 515.86-3.34
01/10/2024  CBA:  EURO - 429.30-4.04
01/10/2024  CBA:  GOLD - 32732.03-412.42 SILVER - 386.76-10.63
Ուղևորները տեսնում են, որ մեքենայի սրահը ցելոֆոնապատել, առանձնացրել եմ, իրենց ավելի ապահով են զգում
11/06/2020 16:17
Կիսվել

Ուղևորները տեսնում են, որ մեքենայի սրահը ցելոֆոնապատել, առանձնացրել եմ, իրենց ավելի ապահով են զգում

Վարորդը՝ հաղթահարած վարակի, ստացած աջակցության և իր նախաձեռնության մասին

Հնարավոր է վարակը տանել առանց ծանր սիմպտոմների, չվարակել ընտանիքի անդամներից և ոչ մեկին, թեստի բացասական պատասխանից անմիջապես հետո էլ վերադառնալ բնականոն կյանքի․ իր օրինակով մեզ հետ կիսվել է Գարեգինն, ով որպես տաքսու վարորդ համագործակցում է Yandex Taxi-ի հետ։ Վերջինիս խոսքով՝ թեպետ իր դեպքում առողջական վիճակի վատթարացում չի եղել, բայց մեկուսացման շրջանը սոցիալական վիճակի վրա է ազդել։

Մեր զրուցակիցը կորոնավիրուսով վարակվել է մայիսին․ պատմում է, որ մեկ օր է ջերմություն ունեցել, հոտի, համի զգացողությունը կորցրել։ Դիմել է Նորքի ինֆեկցիոն, թեստ հանձնել, դրական պատասխանից հետո մի քանի օր անցկացրել հիվանդանոցում, ապա՝ հյուրանոցում․ «Թոքերս ստուգեցին․ լրիվ առողջ էր, թեստավորեցին, պատասխանը բացասական եկավ, ու դուրս գրվեցի։ Զարմանալի ու ուրախալի մի բան ասեմ՝ ընտանիքիս ոչ մի անդամի չէի վարակել, անգամ կնոջս»,-պատմում է Գարեգինն ու մանրամասնում՝ իր վարակվելու ժամանակ դիմակ կրելը դեռ պարտադիր չէր, հիմա արդեն ղեկին առանց դիմակի չի պատկերացնում։

Դիմակի, ախտահանիչ նյութերի և մյուս պարտադիր պայմաններին զուգահեռ իր նախաձեռնությամբ նաև մեքենայի սրահն ուղևորների համար հատուկ միջոցներով առանձնացրել է․ «Ցելոֆոնապատ մակերևույթով ներսի հատվածը առանձնացրել, լամինացրել եմ։ էս տարբերակով և իմ անվտանգությունն եմ պահում, և ուղևորների։ Իրենք էլ որ նստում, տեսնում են՝ առանձնացված է, իրենց ավելի լավ են զգում, ավելի ապահով։ Բայց մի բան էլ եմ նկատել՝ առաջվա համեմատ ուղևորներն ավելի պատասանատու են դարձել, շատերն են սկսել դիմակ կրել»։

Ուղևորները տեսնում են, որ մեքենայի սրահը ցելոֆոնապատել, առանձնացրել եմ, իրենց ավելի ապահով են զգում

Իրական լուսանկարները տրամադրած են վարորդի կողմից

Մեր զրուցակցի խոսքով՝ անվտագնության կանոնների մասին չեն թողնում մոռանալ նաև Yandex-ից․ յուրաքանչյուր 3 ժամը մեկ գալիս են հիշեցումները՝ ախտահանելու, մեքենան օդափոխելու մասին։ Ու թեպետ իրենց կողմից բոլոր նորմերը պահպանվում են, բայց կարանտինի հատկապես սկզբում ուղևորների թիվն այնքան էլ մեծ չի եղել․ «Հիմա արդեն ոնց որ սկսում է  պատվերների թիվն ավելանալ»,-ասում է Գարեգինն ու միաժամանակ նաև կիսվում՝ ինչպես իր, այնպես էլ շատերի համար տաքսի վարելը ապրուստի միակ միջոցն է, որով կարողանում են իրենց օրվա հոգսը հոգալ․ «Սա ցիվիլ տարբերակ է փող աշխատելու․ ես մեկ տարուց ավել է աշխատում եմ որպես վարորդ ու կշարունակեմ աշխատել, եթե պետության կողմից միջամտություններ չլինեն։ Նոր օրինագիծ են մշակում իբրև վարորդներին հարկային դաշտ բերելու, որը ոչ մեկի համար ձեռնտու չի լինելու։

Մի տարբերակ կա, որ շատ եմ հավանել, եթե չեմ սխալվում հենց Yandex-ից էլ առաջարկել էին։ Ասում են՝ ինչպես ամեն պատվերից վարորդը ինչ-որ տոկոս փոխանցում է տաքսի ծառայությանը, նույն ձևով էլ հարկ տանք պետությանը։ Այսինքն՝ կվճարենք, դեմ չենք, բայց ոչ թե իրենք իրենց թիվ ասեն, այլ անենք X պատվեր, ամեն պատվերի դիմաց հարկ տանք։ Թող էդպես լինի, մենք էլ օրինական աշխատող դառնանք, օգտվենք դրանից եկող առավելություններից նաև։

Շատերը չունեն հնարավորություն որ այդ գումարը միանվագ վճարեն, հո անգործ չե՞ն մնա։ Օրենքը լավ բան է, համաձայն ենք՝ ով աշխատում է, պիտի հարկ վճարի, պետությունը պիտի զարգանա, պիտի առաջ գնա, բայց հարկ մուծելը պիտի  էնպես դասավորեն, որ մարդիկ գոհ մնան, հաճույք ստանան, որ օգնում են, որ պետությունը զարգանա»,-կիսվում է մեր զրուցակիցն ու մանրամասնում՝ ինքնամեկուսացման շրջանը շատերի համար հատկապես սոցիալական տեսանկյունից է հարված հասցրել։ Չաշխատանքային շրջանն իր ընտանիքի սոցիալական դրության վրա ևս ազդել է, ինչը փորձել է կոնպենսացնել Yandex Taxi-ն իր գործընկերների ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակում։

Մինչ այդ վարակված ու կոնտակտավոր գործընկերների մասին Գարեգինը ֆեյսբուքից է իմացել, զուգահեռ կարդացել է նաև Yandex-ի աջակցության ֆոնդի մասին․ «Երբ իրենց դիմեցի, ասացի, որ իմ հետ էլ նման դեպք է պատահել, անմիջապես արձագանքեցին։ Հավատացեք՝ նույնիսկ չեմ էլ խորացել հաշվարկների մեջ,  թե ոնց է իմ գումարը հասել մինչև 70 հազար ու դեռ ավելի։ Մարդիկ բարի գործ են անում, ո՞նց կարող ես էդ մարդկանց շնորհակալ չլինել»,-պատմում է վարորդն ու նշում՝ իր դեպքը վառ  օրինակ է փաստելու, որ գործատուն խրախուսում է ոչ միայն առօրյայում՝ միավորների տեքսով, այլ նաև այն դեպքում, երբ աշխատակիցն օժանդակության անհրաժեշտություն ունի։

Ուղևորները տեսնում են, որ մեքենայի սրահը ցելոֆոնապատել, առանձնացրել եմ, իրենց ավելի ապահով են զգում

01/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.11
-0.18
Եվրո (EUR)
429.30
-4.04
Ռուբլի (RUR)
4.14
-0.03
Լարի (GEL)
141.93
-0.06
32732.03
-412.42
Արծաթ
386.76
-10.63