Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ԱՄՆ-ը կգնի Ericsson-ը և Nokia-ն` Huawei-ի հետ մրցակցությունն ուժեղացնելու համար
26/06/2020 15:25
Կիսվել

ԱՄՆ-ը կգնի Ericsson-ը և Nokia-ն` Huawei-ի հետ մրցակցությունն ուժեղացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ամերիկյան տեխնոլոգիական և հաղորդակցական կորպորացիաների եվրոպական Ericsson և Nokia ընկերությունների ձեռքբերման միջոցով արհեստականորեն խորացնելու մրցակցությունը չինական Huawei հեռահաղորդակցական կորպորացիայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ կառավարությունը վաղուց ծրագրել էր գնել այս կորպորացիաները, սակայն ծրագրերի իրականացման հարցում խոչընդոտեց կորոնավիրուսային համավարակը։ Այս գործոնով պայմանավորված՝ Վաշինգտոնը ժամանակ առ ժամանակ խորհրդակցում է Cisco Systems- ի, ամերիկյան այլ տեխնոլոգիական ընկերությունների, հեռահաղորդակցման օպերատորների և մասնավոր ներդրումային ընկերությունների հետ` Ericsson-ի և Nokia-ի ձեռքբերման հնարավորության վերաբերյալ:

Սպիտակ տանը ներկայացվել է զեկույց, որը պատրաստել է փորձագետների պալատը՝ ներառյալ NASA-ի նախկին տնօրեն Դանիել Գոլդվինը և Nokia-ի նախկին գործադիր տնօրեն Հոսեյն Մուինը: Նրանք առաջարկում են ստեղծել «Միացյալ Նահանգների հովանու ներքո» և դաշնային կառավարության աջակցությամբ տեխնոլոգիական կոնսորցիում, որը կկարողանա լիկվիդացնել ԱՄՆ ձեռնարկություններից Huawei-ի պահուստները: Այս գաղափարին աջակցում են մի շարք մասնավոր ներդրումային ընկերություններ, որոնք ղեկավարվում են Cerberus Capital-ի կողմից: Հրապարակման համաձայն՝ ամերիկյան հսկաները այնքան էլ շահագրգռված չեն Էրիքսոնի և Nokia-ի երկրորդ կարգի ձեռնարկությունների ձեռքբերմամբ:

2019 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով արտակարգ դրություն է մտցնում՝ պաշտպանելու ԱՄՆ տեղեկատվական և հաղորդակցական ենթակառուցվածքներն արտաքին սպառնալիքներից: Դրանով պայմանավորված՝ Huawei-ն սև ցուցակում է՝ որպես «ազգային անվտանգության սպառնալիք»։

Անցյալ տարվա մայիսի 20-ին առևտրի նախարարությունը Huawei-ին շնորհեց 90 օրվա ընթացքում ժամանակավոր ընդհանուր արտոնագիր, որը նորացրեց սպասարկման ցանցերի իրավունքը և ապահովեց ընկերության բջջային սարքերի համար ծրագրային ապահովման նորությունները: Դրանից հետո ԱՄՆ իշխանությունները մի քանի անգամ երկարաձգել են արտոնագիրը: 2018 թվականի օգոստոսին Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով ԱՄՆ կառավարության գերատեսչություններին արգելվում է օգտագործել Huawei-ի կողմից արտադրված սարքավորումները:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37