Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Beeline. Անդրեյ Պյատախանը ներկայացրել է ընկերության գործունեությունն ու ծրագրերը / տեսանյութ
06/07/2020 11:33
Կիսվել

Beeline. Անդրեյ Պյատախանը ներկայացրել է ընկերության գործունեությունն ու ծրագրերը / տեսանյութ

Յոթ տարի առաջ Beeline-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնը ստանձնած Անդրեյ Պյատախինը «Ժամը» լրատվականի մեր գործընկերոջ հետ զրույցում ամփոփել է աշխատանքային 7-րդ տարին։

«Վստահ եմ, որ կարող էի անել ավելին, բայց վստահ եմ նաև, որ շատ գործ ենք արել ընկերության համար. տեխնոլոգիական մեծ փոփոխություններ ենք արել։ Ստեղծել ենք թիմը, որը շատ լավ է աշխատում, և ընկերություն, որն աշխատում է եվրոպական և միջազգային չափանիշներով», – պատմում է Beeline-Հայաստանի-ի տնօրենն ու կարծում, որ դեռ շատ անելիքներ ունեն Հայաստանում։
Հայաստանում գործունեություն ծավալող ամենահին կապի օպերատորի միջոցով է հենց կատարվել առաջին զանգը՝ 105 տարի առաջ։

«Մենք հպարտանում ենք այդ ժառանգությամբ, բայց հասկանում ենք, որ հիմա ամենակարևորը ֆիքսված և շարժական ինտերնետն է։ Գիտենք, որ հաճախորդները ցանկանում են ավելին, այդ պատճառով մենք ամեն օր կառուցում ենք բազային կայաններ, ամեն օր ընդլայնում ենք ֆիքսված ինտերնետի հնարավորությունները, արդիականացնում ենք հին կապերը, նոր բաներ ենք անում, ներդնում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ։ Մենք իսկապես Հայաստան ենք բերում այն, ինչն աշխարհում լավագույնն է», – ասում է Պյատախինն ու հավելում՝ Հայաստանում առայժմ չկա 5G ցանց. առայժմ 4G+, VDSL ցանց, որը հնարավորություն է տալիս աշխատել հին, բայց հուսալի կապերով և մատուցել մինչև 100 մ/բ ինտերնետ։

Beeline-ում տեխնիկական, որակական ու սպասարկման ոլորտի հագեցվածությունից ու որակից զատ կարևոր է նաև կրթությունն ու աջակցությունը ստարտափ էկոհամակարգին, ինչի համար էլ Beeline-ը գործարկում է Beeline Startup ինկուբատորը։

«Beeline Startup ինկուբատորը շահույթ չհետապնդող ծրագիր է։ Դա այն է, ինչ մենք անում ենք Հայաստանի համար, քանի որ այստեղ բազմաթիվ խելացի երիտասարդներ ու հեռանկարային տղաներ և աղջիկներ կան։ Հենց այս նախագիծն է հնարավորություն տալիս գաղափարներն իրականություն դարձնել։ Մենք շատ ենք հպարտանում, որ սա պարզապես ծրագիր չէ. սրա շնորհիվ իրական ընկերություններ են ստեղծվել, որոնք գումար են աշխատում և իրական արտադրանք ստեղծում։ Բազմաթիվ ընկերություններ, ինչպիսիք են Lucky carrot-ը, Forge fiction-ն արդեն ունեն ներդրողներ և ստեղծել են արտադրանք, որը վաճառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում», – Պյատախինի խոսքով՝ Beeline Startup ինկուբատորը շարունակում է հաղթարշավը. վերջերս ինկուբատորի ընկերություններից մեկը 100 հազար դոլարի ներդրում է ստացել հետագա զարգացման համար, – «Սա նշանակում է, որ այդ երիտասարդները կզարգացնեն Հայաստանը դրսում, և մեր երկիրն ավելի ուժեղ կդարձնեն»։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98