Բիզնես

USD BUY - 386.00+1.00 USD SELL - 390.50+0.50
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 83.57-0.06 WTI - 78.71-0.08
COMEX:  GOLD - 2333.40+0.48 SILVER - 27.63+1.25
COMEX:  PLATINUM - 972.20+0.56
LME:  ALUMINIUM - 2551.50+0.00 COPPER - 9910.00+0.00
LME:  NICKEL - 19237.00+0.00 TIN - 31983.00+0.00
LME:  LEAD - 2215.00+0.00 ZINC - 2903.00+0.00
FOREX:  USD/JPY - 154.47+0.49 EUR/GBP - 1.0768+0.05
FOREX:  EUR/USD - 1.0768+0.05 GBP/USD - 1.2555-0.07
STOCKS RUS:  RTSI - 1186.20+0.13
STOCKS US: DOW JONES - 38852.27+0.46 NASDAQ - 16349.25+1.19
STOCKS US: S&P 500 - 5180.74+1.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07+0.00 TOPIX - 2728.53+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 18578.30+0.55 SSEC - 3140.72+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 8213.49+0.00 CAC40 - 7996.64+0.49
STOCKS EUR:  DAX - 18175.21+0.96
06/05/2024  CBA:  USD - 387.92+0.60 GBP - 487.81+1.41
06/05/2024  CBA:  EURO - 417.83+1.73
06/05/2024  CBA:  GOLD - 28616.19+114.00 SILVER - 330.51+3.82
Ucom. թե շարժական, և թե ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է
10/07/2020 21:19
Կիսվել

Ucom. թե շարժական, և թե ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է

Ucom հեռահաղորդակցական օպերատորը տեղեկացրել է, որ երկու օր առաջ տեղի ունեցած վթարը գրեթե ամբողջությամբ վերացվել է.

«Սիրելի՛ բաժանորդներ,

Մենք խոստացել ենք, որ պարբերաբար տեղեկացնելու ենք Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերի աշխատանքի վերականգնման ընթացքի մասին։

Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր ընկերության տեխնիկական անձնակազմի փութաջան ու հետևողական աշխատանքի արդյունքում թե՛ շարժական, և թե՛ ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է, բացառությամբ առանձին ուղղությունների, որոնք դեռևս մասամբ են վերականգնվել։

Մեր աշխատակիցներն ու գործընկերները 24/7 ռեժիմով անում են հնարավորն ու անհնարինը տեխնիկական խնդրի վերջնական կարգավորումն ապահովելու ուղղությամբ։

Տեղեկացնենք նաև, որ աշխատանքների որոշակի մասը կկատարվի գիշերային ժամերին, որպեսզի կապի հնարավոր տատանումները նվազագույն անհարմարություն պատճառեն Ձեզ։

Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ անպայման միջոցներ կձեռնարկենք Ձեզ պատճառված անհարմարությունների հետևանքները մեղմելու համար։

Չենք դադարում հայցել Ձեր ներողամտությունը։ Անչափ շնորհակալ ենք համբերատարության և անգնահատելի աջակցության համար», – ասված է հաղորդագրության մեջ։

06/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.92
+0.60
Եվրո (EUR)
417.83
+1.73
Ռուբլի (RUR)
4.26
+0.03
Լարի (GEL)
144.86
+0.22
28616.19
+114.00
Արծաթ
330.51
+3.82