Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշեց Մետալուրգի օրը
17/07/2020 14:49
Կիսվել

ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշեց Մետալուրգի օրը

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշեց Մետաղալուրգի օրը ձեռնարկության ողջ գործունեության ընթացքում կես տարվա լավագույն ցուցանիշերով: Գերակատարված են արտադրության և պատրաստի արտադրանքի բեռնման վեցամսվա ծրագրերը:

«Արտադրության կայունության ապահովման և արդյունավետության բարձրացման շնորհիվ մենք հասանք փայլաթիթեղի թողարկման ծավալների աճին՝ ինչպես կշռով, այնպես էլ լայնքով: Աճել է արտադրանքի որակը, իրագործված են առաջնահերթ բնապահպանական նախագծերը ջրային և օդային միջավայրերի պահպանման ուղղություններով», – հայտարարեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը:

Մասնագիտական տոնի առիթով գործարանի աշխատակիցների մի մեծ խումբ արժանացել է ոլորտային և գերատեսչական պարգևների:

Մետալուրգիայի զարգացման գործում ներդրման համար գլխավոր մեխանիկ Նարեկ Ղազարյանին, փաթաթող Գերասիմ Մարտիրոսյանին և ավագ պահեստավորող Ռուզաննա Գրիգորյանին հանձնվեցին լեռնագործների և մետալուրգներ հանրապետական արհմիության մեդալներ:

ՌՈՒՍԱԼ ընկերության պատվոգրերով պարգևատրվեցին  պլանադիսպետչերական բաժնի ղեկավար Ալեքսանդր Բաղդասարյանը, վարպետ Արթուր Կարապետյանը և հաշվապահ Վահագն Ջիլավյանը:

Տասնյակից ավելի փայլաթիթեղագլանողներ խրախուսանքի արժանացան լեռնագործների և մետալուրգների հանրապետական արհկոմի, ՌՈՒՍԱԼ-ի ոլորտային դիվիզիոնի և ԱՐՄԵՆԱԼ գործարանի կողմից:

Մետալուրգի օրվա առիթով ամփոփվեցին «Տարվա բարելավում» և «ՌՈՒՍԱԼ-ի պրոֆեսիոնալները» մրցույթների արդյունքները: Հաղթողներն արժանացան դիպլոմների և դրամական պարգևների:

ԱՐՄԵՆԱԼ-ը 2000 թվականից ՌՈՒՍԱԼ-ի կազմում է: Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկն է և ալյումինի փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, որը շահագործվել է 1950 թ.:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46