Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – «ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈԽԱԴԱՐՁ Է»
12/04/2010 13:09
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – «ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈԽԱԴԱՐՁ Է»

«Ամեն ինչ փոխադարձ է» կարգախոսի ներքո Orange-ն այսօր մեկնարկեց իր բոնուսային ծրագիրը: Orange Բոնուս ծրագիրը բաժանորդներին հնարավորություն է տալիս մշտապես փոխհատուցում ստանալ իրենց կատարած վճարումների, կատարած և ստացած զանգերի համար:

Այսուհետ Orange-ի Խոսենք և Ամեն ամիս ծառայությունների բոլոր բաժանորդները կստանան բոնուսային միավորներ դեպի Հայաստանի ֆիքսված և այլ բջջային ցանցեր, ինչպես նաև դեպի միջազգային համարներ կատարած և նրանցից ստացած զանգերի համար: Ավելին, Խոսենք ծառայության բաժանորդները միավորներ կհավաքեն նաև յուրաքանչյուր ամիս կատարված 1500 դրամը գերազանցող լիցքավորումների համար:

«Մեր բաժանորդները կարող են վստահ լինել, որ Orange-ի հետ ոչ միայն ստանում են մատչելի սակագներ և հարմարավետ ծառայություններ, այլ նաև գտնվում են մեր մշտական հոգածության կենտրոնում: Մեր յուրաքանչյուր բաժանորդ պետք է զգա, որ Orange ընտանիքում ամեն ինչ փոխադարձ է», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Սկսած մայիսից` բոնուսային միավորները կարելի է փոխանակել րոպեների կամ կարճ հաղորդագրությունների հետ` դեպի Orange համարներ կամ դեպի Հայաստանի այլ ցանցեր: Տարվա ընթացքում կընդլայնվի այն ծառայությունների ցանկը, որ կարելի է ձեռք բերել բոնուսային միավորների դիմաց:  

Հիշեցնենք, որ Orange Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:  Ընկերությունը 2009թ. Հայաստանում կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, և ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 83 տոկոսը:

Ընկերությունն իր գործունեության առաջին ամսում գրանցեց ձայնային ծառայությունների 100,000-րդ, իսկ ևս երկու ամիս անց` 200,000-րդ բաժանորդի մուտքը: 2010թ. մարտի դրությամբ Orange Արմենիան ուներ գերարագ ինտերնետի 20,000 բաժանորդ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12