Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – HI-LINE-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԱԿՑԻԱՅԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ
13/04/2010 16:54
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – HI-LINE-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԱԿՑԻԱՅԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline)  հայտարարում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության Hi Line ծառայությանը միանալու ակցիայի երկարաձգման մասին: Մինչև 2010թ-ի մայիսի 15-ը ներկայացնելով միացման հայտ և կնքելով համապատասխան պայմանագիր` հաճախորդները կստանան անվճար ADSL մոդեմ, ինչպես նաև Hi Line ծառայության միացումը կիրականացվի անվճար:

«Հանդիսանալով Հայաստանում կապի խոշորագույն ինտեգրված օպերատոր` «ԱրմենՏել»-ն առաջինն էր, որ լայնաշերտ ինտերնետ-հասանելիությունը դարձրեց մասսայական: Մենք հետագայում նույնպես մտադիր ենք մնալ առաջատարի դիրքում` շարունակելով իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են հասարակության ամենալայն շերտերի համար ինտերնետն առավել հասանելի դարձնելուն»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի պայմանների համաձայն միացումից հետո` առաջին 12 ամսվա ընթացքում, անսահմանափակ սակագնային փաթեթից օգտվող հաճախորդները կարող են անցում կատարել ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային փաթեթների: Եթե բաժանորդն օգտվում է մեգաբայթային սակագնային պլաներից, ապա նա կարող է անցնել դեպի անսահմանափակ սակագնային պլան կամ ավելի մեծ լիմիտով փաթեթ:

«Hi-Line» ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս սովորական հեռախոսագծով ապահովել ինտերնետ-հասանելիություն: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն տրամադրում է այս ծառայությունը 2007 թ-ից, իսկ 2009թ-ից այն հասանելի է ոչ միայն Երևանում այլև մարզերում: 2010 թվականի ապրիլի 12-ի դրությամբ մատուցվող ծառայության աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի  մարզերի 27 քաղաք:  

«Hi Line առանց խոչընդոտների» ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08