Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԲՋՋԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴՐՊՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
30/04/2010 17:51
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԲՋՋԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴՐՊՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում» ծրագրի երկրորդ փուլի ավարտի մասին, որն իրականացվում է «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:  

Հայաստանի 5 մարզերում դպրոցների տնօրենները և ուսուցիչները քննարկեցին անչափահասների շարժական անվտանգությանը վերաբերող խնդիրներ: Կլոր սեղանների քննարկումների արդյունքում 130 համայնքում կազմակերպվեցին  բաց դասեր` նվիրված շարժական անվտանգությանը: Ավելի քան 3300 աշակերտ ստացան նախնական գիտելիքներ բջջային էթիկայի վերաբերյալ և ծանոթացան  բջջային հեռախոսից  անվտանգ օգտվելու  կանոններին:

«Հանդիսանալով կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը ոչ միայն մատուցում է ծառայությունների լայն շրջանակ, այլ նաև գիտակցում է իր դերը  բջջային կապից և ինտերնետից օգտվող անչափահաս երեխաներին  շարժական անվտանգության և գրագիտության գիտելիքների  փոխանցման գործում»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:  

Սույն թվականի մայիսի կեսերին` «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում» ծրագրի ավարտին, կկայանա «Անվտանգ բջջային կապ» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովը` ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, կընտրի լավագույն շարադրությունները: Հաղթողները և նրանց ուսուցիչները  «ԱրմենՏել» ընկերության և «Երեխաների աջակցության  կենտրոն» հիմնադրամի կողմից կստատան նվերներ և շնորհակալագրեր:

Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում` «Անվտանգ բջջային կապ» ֆորումին, որ անց կացվեց Երևանում մարտի 10-ին, առաջին անգամ ստորագրվեց «Բջջային էթիկետի» խարտիան, որը սահմանում է  բջջային կապից օգտվելու անվտանգ և գրագետ սկզբունքները:  Ֆորումին մասնակցեցին Հանրային խորհրդի, Կրթության և գիտության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, UNICEF-ի ներկայացուցիչներն, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցները: Ֆորումի մասնակիցները կարծիքներ փոխանակեցին շարժական անվտանգության ներկա իրավիճակի մասին, նշեցին հիմնական վտանգները և դրանք նվազեցնելու հնարավոր ճանապարհները:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշ` Beeline)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է:  «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Վիետնամում և Կամբոջայում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08