Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է HTC ANDROID ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ
04/05/2010 16:17
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է HTC ANDROID ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ

Այսօրվանից Orange-ի 12 խանութներում մեկնարկում է Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոնների վաճառքը: Այսպիսով Orange-ն առաջին բջջային օպերատորն է, որը հայկական շուկայում առաջարկում է նորարարական Android օպերացիոն համակարգով գործող հեռախոս:

Առաջին մոդելը, որ ներկայացնում է Orange-ը, HTC Tattoo™ է, որը վաճառքում կարելի է գտնել ընդամենը 149,000 դրամով: Այն հարմարավետ և հեշտ օգտագործելի կոմունիկատոր է, որն անհատականացման լայն հնարավորություն է ընձեռում սպառողների մեծ շրջանակի: Շատ շուտով Orange-ի խանութներում կլինի նաև HTC-ի նորագույն մոդելը` HTC Desire™-ը:

«iPhone-ից հետո սա երկրորդ սմարթֆոնն է, որ մենք ներկայացնում ենք Հայաստանում: Մեզ համար սա հրաշալի իրադարձություն է, քանի որ մեր բաժանորդներն այժմ շատ ավելի մեծ ընտրություն ունեն: Ի վերջո, Android-ն առաջին անգամ է Հայաստանում», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Android օպերացիոն համակարգը, որը ստեղծվել է Google-ի կողմից, ունի բազմաթիվ առավելություններ, ինչպիսիք են. ձայնային կառավարումը, Google Earth ծրագրի օպտիմալ օգտագործումը, Gmail և այլ էլեկտրոնային փոստերն ուղիղ հեռախոսից կառավարելու հնարավորությունը, ավտոմատ կերպով բազմաթիվ ինտերետային աղբյուրներից, ներառյալ facebook-ից, կոնտակտների բեռնումը, սոցիալական ցանցերի հեշտացված կառավարումը և շատ ավելին:

Հիշեցնենք, որ Orange Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:
Ընկերությունը 2009թ. Հայաստանում կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, և ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 83 տոկոսը:
Ընկերությունն իր գործունեության առաջին ամսում գրանցեց ձայնային ծառայությունների 100,000-րդ, իսկ ևս երկու ամիս անց` 200,000-րդ բաժանորդի մուտքը: 2010թ. ապրիլի վերջի դրությամբ Orange Արմենիան ուներ գերարագ ինտերնետի 25,000 բաժանորդ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12