Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – «TIGRAN» ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ «ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ»-Ի ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ
12/05/2010 22:03
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – «TIGRAN» ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ «ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ»-Ի ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ

Փարիզում կայացած մրցանակաբաշխության արարողության ժամանակ Orange Armenia-ի «T.I.GR A.N» (Tower InterGRated. Armenian Network) պիլոտային նախագիծը Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից ստացել է հատուկ մրցանակ նորարարության համար: Կարճ ժամանակում Orange Armenia-ն կյանքի է կոչել մի նախագիծ, որը ոչ միայն կհարստացնի Ֆրանս Տելեկոմ/Orange-ի փորձը, այլ նաև թույլ կտա կառուցել շարժական կապի ցանց շատ ավելի քիչ ծախսերով և ժամկետներում:

Մինչ այս նախագիծը բջջային կայանների սարքավորումները տեղադրվում էին գետնին` աշտարակի կողքին, հատուկ բետոնե սալիկի վրա: TIGRAN-ի նորարարությունը կայանի յուրահատուկ կառուցվածքն է. սարքավորումներն այժմ տեղադրվում են անմիջապես աշտարակի ներսում տեղադրված հատուկ պլատֆորմի վրա: Այս նոր մոտեցումը թույլ է տալիս օպտիմալացնել աշտարակների նախագծումն ու կառուցումը տեղի, կառուցման և ծախսերի առումով:

«Ես երջանիկ եմ ղեկավարել այս թիմը, որը լի է նոր մտքերով: TIGRAN-ի թիմը կազմված է հայ և ֆրանսիացի ինժեներներից, և այն նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Մենք մեծ Խմբի մասն ենք կազմում, և TIGRAN-ի սկզբունքն ապագայում կօգտագործվի այլ վայրերում բջջային ցանցերի կառուցման ժամանակ: Orange Armenia-ն իսկապես հպարտ է այս ներդրման համար», ասաց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Նախագիծը ծնվել է անցյալ տարի, երբ Orange-ը մեկնարկեց ցանցի կառուցման առաջին փուլը, և առաջին TIGRAN աշտարակը տեղադրվել է 2009թ. հունիսին: Մինչ օրս արդեն կառուցվել է ավելի քան 100 աշտարակ այս նոր սկզբունքով:

Հիշեցնենք, որ Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը 2009թ. Հայաստանում կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, և ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։

Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 83 տոկոսը:

Ընկերությունն իր գործունեության առաջին ամսում գրանցեց ձայնային ծառայությունների 100,000-րդ բաժանորդի մուտքը: 2010թ. ապրիլի վերջի դրությամբ Օրանժ Արմենիան ուներ 250,000 ակտիվ բաժանորդ, որոնցից 25,000-ը գերարագ ինտերնետի բաժանորդներ են:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64