Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲՐԵՆԴԱՎՈՐՎԱԾ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ
14/05/2010 16:47
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲՐԵՆԴԱՎՈՐՎԱԾ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բրենդավորված հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին:

Սարքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր գերադասում են հիմանական ֆունկցիաներով և մատչելի գնով հեռախոս: Այն աշխատում է միայն Beeline բջջային ցանցի քարտերով, արժե 9900 դրամ, երաշխիքային ժամկետը 6 ամիս է:

Բաժանորդներն, ովքեր ձեռք կբերեն  հեռախոսը «Քեզ համար Էքսկլյուզիվ» հատուկ սակագնային փաթեթի հետ մեկտեղ, հնարավորություն կունենան վճարել ձեռք բերված սարքի համար հետագա 10 ամիսների ընթացքում:

«Համոզված եմ, որ հաճախորդները հավուր պատշաճի կգնահատեն մեր առաջարկը, որն իր մեջ ներառում է կապի միասնական օպերատորի ծառայությունների ողջ առավելությունները միավորող հարմարավետ և մատչելի բջջային հեռախոս և  «Քեզ համար Էքսկլյուզիվ» հատուկ ակագնային փաթեթ»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Քեզ համար Էքսկլյուզիվ» հետվճարային սակագնային փաթեթը հատուկ մշակված է Beeline բրենդավորված հեռախոսների համար: Ինչպես կանխավճարային սակագնային փաթեթն, այնպես էլ հետվճարայինը տարբերվում է ծառայությունների ողջ շրջանակի համար նախատեսված հարմարավետ գներով: Այսպես, օրինակ, Beeline բջջային ցանցի ներսում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 19 դրամ է, իսկ դեպի այլ ՀՀ բջջային ցանցեր և ֆիքսված ցանց` ընդամենը 29.99 դրամ: «Քեզ համար Էքսկլյուզիվ» հետվճարային սակագնային փաթեթը չի նախատեսում ամենամսյա բաժանորդային վճար:

Ավելի մանրամասը տեղեկատվություն ZTE S 315 բրենդավորված հեռախոսների, ինչպես նաև «Քեզ համար Էքսկլյուզիվ» սակագնային փաթեթի վերաբերյալ կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, ինչպես նաև www.beeline.am կայքում:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է:  «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46