Բիզնես

USD BUY - 379.00+0.00 USD SELL - 380.00-1.00
EUR BUY - 438.50+0.00 EUR SELL - 442.50-1.00
OIL:  BRENT - 64.20+0.98 WTI - 59.44+0.61
COMEX:  GOLD - 4588.40-0.60 SILVER - 88.09-1.94
COMEX:  PLATINUM - 2322.70-0.46
LME:  ALUMINIUM - 3134.00-1.59 COPPER - 12803.00-3.08
LME:  NICKEL - 17578.00-1.73 TIN - 47982.00+0.03
LME:  LEAD - 2044.00-0.44 ZINC - 3209.00-0.22
FOREX:  USD/JPY - 158.07-0.05 EUR/GBP - 1.1588-0.18
FOREX:  EUR/USD - 1.1588-0.18 GBP/USD - 1.3381-0.02
STOCKS RUS:  RTSI - 1106.46+2.10
STOCKS US: DOW JONES - 49359.33-0.17 NASDAQ - 23515.39-0.06
STOCKS US: S&P 500 - 6940.01-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 53936.17-0.32 TOPIX - 3658.68-0.28
STOCKS CHINA:  HANG SENG - 26844.96-0.29 SSEC - 4101.91-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 10235.29-0.04 CAC40 - 8258.94-0.65
STOCKS EUR:  DAX - 25297.13-0.22
16/01/2026  CBA:  USD - 379.99+0.57 GBP - 509.41+0.23
16/01/2026  CBA:  EURO - 441.32-0.14
16/01/2026  CBA:  GOLD - 56331+138 SILVER - 1115+3.8
ԻԳՈՐ ՄԻՐՈՆՈՎԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՄԱՐԿԵՏԻՆԳԻ ԵՎ ԳՈՎԱԶԴԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆ
21/05/2010 17:41
Կիսվել

ԻԳՈՐ ՄԻՐՈՆՈՎԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՄԱՐԿԵՏԻՆԳԻ ԵՎ ԳՈՎԱԶԴԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆ

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է մարքեթինգի և գովազդի գծով նոր տնօրենի նշանակման մասին: Այս պաշտոնում նշանակվել է Իգոր Միրոնովը, ով մինչ այդ աշխատել է Տաջիկստանում` զբաղեցնելով նմանատիպ  պաշտոն «Տակոմ» ընկերությունում:

Մեկնաբանելով նշանակումն`  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց. «Մարքեթինգի և գովազդի տնօրինությունը կղեկավարի մի մարդ, ով ունի աշխատանքային մեծ փորձ Վիմպելկոմում: Հենց Իգոր Միրոնովի  ղեկավարության օրոք 2006 թ-ի սեպտեմբերին Beeline ապրանքանիշը մուտք գործեց Տաջիկստան: Հաշվի առնելով «ԱրմենՏել» ընկերության որպես կապի միասնական օպերատորի  հնարվորությունները, ինչպես նաև նրա փորձը, վստահ եմ, որ կմշակվեն և կներդրվեն նոր, ավելի համարձակ և հետաքրքիր մարքեթինգային նախաձեռնություններ»:

«Ինձ միշտ հետաքրքրել է նոր խնդիրներ լուծելը: Կարծում եմ, որ « ԱրմենՏել»-ի մասնագիտական խմբի հետ միասին մենք կիրականացնենք ամենահամարձակ մարքեթինգային ծրագրերը», – նշեց Իգոր Միրոնովը:

Բարձրագույն կրթությունն Իգոր Միրոնովը ստացել է Տվերի պետական տեխնիկական համալսարանում, իսկ երկրորդ բարձրագույնը` Մոսկվայի տնտեսագիտական, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանում: Աշխատանքային կարիերան Վիմպելկոմում սկսել է 2002 թվականին` զբաղեցնելով մարքեթինգի և գովազդի բաժնի պետի պաշտոնը Տվերի մասնաճյուղում, իսկ 2006թ-ին միացել է Տաջիկստանում Beeline չափանիշներով բիզնես զարգացնող թիմին: Իր ղեկավարության օրոք «Տակոմ» ընկերությունը Տաջիկստանի բջջային շուկայում գրավել է հաստատուն դիրք, ինչպես բաժանորդային բազայով, այնպես էլ շահույթով, իսկ Beeline ապրանքանիշն իր դրական ընկալմամաբ դարձել է  առաջատարն երկրում:

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է:  «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

16/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.99
+0.57
Եվրո (EUR)
441.32
-0.14
Ռուբլի (RUR)
4.8785
+0.0507
Լարի (GEL)
141.01
+0.22
56331
+138
Արծաթ
1115
+3.8