Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայկական .am դոմենը 26 տարեկան է
26/08/2020 13:59
Կիսվել

Հայկական .am դոմենը 26 տարեկան է

2020 թվականի օգոստոսի տվյալներով՝ .am տիրույթում գրանցված է շուրջ 37.800 դոմենային անուն: Այժմ Հայաստանում գործում են ավելի քան 40 ռեգիստրար` դոմենային անուն գրանցող կազմակերպություններ

Ուղիղ 26 տարի առաջ ինտերնետում հասանելի դարձավ հայկական .am դոմենային տիրույթը: Օգոստոսի 26-ին նշվում է .am դոմենի հիմնադրման օրը:

Դեռեւս 26 տարի առաջ, երբ չկար .am-ը, Հայաստանում կայքերը գրանցվում էին .com, .org, .net տիրույթներում: Դոմեն գործարկելու իրավունք ունեին միայն այն երկրները, որոնք ունեին ինտերնետ ենթակառուցվածք եւ ինտերնետն օգտագործողների համայնք: 1994 թվականին նոր անկախացած Հայաստանում նորարարական գաղափարներով ոգեւորված մի խումբ մասնագետների ջանքերով Հայաստանը միացավ օնլայն աշխարհին, եւ գործարկվեց .am դոմենային տիրույթը: Հայաստանը գործնականում սեփական դոմենային անուն ունեցավ 1994 թվականին:

Հետաքրքրական է .am տիրույթի գործարկման պատմությունը, որի կայացմանը նպաստողներից մեկը «Ինտերնետ հանրություն» ՀԿ Խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանն է, ով երկար տարիներ աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես համակարգչային բաժնի տնօրեն, նաեւ Երեւանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում որպես բաժնի վարիչ:

Իգոր Մկրտումյանը պատմում է, որ 1993 թվականին մասնակցել է Սան Ֆրանցիսկոյում կայացած Համաշխարհային INET93 համաժողովին. «Այդ ժամանակ գործուղվեցի ԱՄՆ` Հայաստանի ազգային դոմենի(.am) կառավարումը կարգավորելու նպատակով: Սան Ֆրանցիսկոյում դասընթացներ անցա ազգային դոմենի կառավարման վերաբերյալ: Վերադառնալով Հայաստան` ստեղծեցինք նախաձեռնող խումբ, այդպիսով հիմնադրվեց «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը (ISOC.am):

ՀԿ-ի հիմնական գործառույթը .am եւ .հայ տիրույթների կառավարումն է, գլխավոր նպատակն է ՀՀ-ում նպաստել ինտերնետի զարգացմանը՝ ապահովելով հայկական սեգմենտի կայունությունն ու հուսալիությունը, հատկապես ազգային դոմենների, քանի որ դրանից է մեծապես կախված ինտերնետի հայկական տիրույթի աշխատանքը:

Նախորդ տարի՝ 2019 թվականին մեծ մասշտաբներով նշվել է .am-ի 25-ամյակը, ԻՀ-ն շնորհակալագրեր է հանձնել այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել .am տիրույթի զարգացման գործում:

«Ինտերնետ հանրություն»-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը համագործակցում է Հայաստանի հիմնական ինտերնետ պրովայդերների, համալսարանների, մարզային գրադարանների, հետազոտական կենտրոնների ու դպրոցական ցանցերի հետ:

Իր գործունեության ընթացքում ՀԿ-ն համահիմնադրել է Հայկական Ինտերնետ տրաֆիկի փոխանակման ԱՐՄԻՔՍ հիմնադրամը, որը 2010 թվականից ի վեր միավորում է Հայաստանի օպերատորներին՝ մեծ թողունակությամբ կապուղիներով ինտերնետ տրաֆիկ փոխանակելու համար։ Իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկը ուղղված էր դպրոցների 700 ցանցային ադմինիստրատորների վերապատրաստմանը։ Ծրագրերից կարելի է նշել IGF հայկական ինտերնետ կառավարման ֆորումը, որն այս տարի 6-րդ անգամ քննարկումների բաց հարթակ կդառնա ինտերնետ կառավարման քաղաքականության վերաբերյալ:

ՀԿ-ն ստեղծել է նաեւ ArmSIG Ինտերնետ կառավարման հայկական դպրոցն ու աջակցել երիտասարդական Youth IGF ֆորումի կայացմանը, որը կազմակերպում են ոլորտի երիտասարդ մասնագետները: Նաեւ իրականացնում է բարեգործական եւ սոցիալական նախագծեր՝ մասնավորապես կույրերի մշակույթի տանը բացել է համակարգչային կենտրոն եւ անց է կացնում դասընթացներ, նաեւ մարզային գրադարաններին տրամադրում է համակարգչային տեխնիկա:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12