Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԾԱԾԿՈՒՅԹԸ
29/07/2010 18:54
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԾԱԾԿՈՒՅԹԸ

Orange-ը շարունակում է ընդլայնել ծածկույթը` իր ձայնային և ինտերնետ ծառայությունները հասանելի դարձնելով մի շարք հեռավոր քաղաքներում և գյուղերում, մի շարք զբոսաշրջային վայրերում,  ինչպես նաեւ ուժեղացնելով այն միջպետական նշանակություն ունեցող մայրուղիների վրա:

Ցանցի ընդլայնման վերջին աշխատանքների շնորհիվ Orange-ի ծածկույթում են հայտնվել Ջերմուկը, Գառնին, Ագարակը, Զանգեզուրը, Ստեփանավանը, ինչպես նաև Վայոց Ձորի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մի շարք գյուղեր:

Լայնածավալ աշխատանքներ են տարվել նաև ճանապարհների և մայրուղիների վրա ծածկույթի բարելավման ուղղությամբ, որի արդյունքում ներկայումս ամբողջությամբ ծածկույթով են ապահովված դեպի Իրան տանող մայրուղին, ինչպես նաև գյուղերը մարզկենտրոններին միացնող ճանապարհներ:

Ցանցի ընդլայնման և  հզորացման առումով ընկերությունը ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում, որի արդյունքում ամեն շաբաթ մոտ 5 նոր բազային կայան է տեղադրվում Հայաստանի տարբեր մարզերում:

Այսօր Orange-ի ցանցը ծածկում է Հայաստանի բնակչության ավելի քան 85%-ը, որը  2010թ. վերջի  կհասնի մոտ 95%-ի:  

Հիշեցնենք, որ Orange-ն աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ Խմբի հիմնական ապրանքանիշն է: Orange ապրանքանիշով Խումբն այսօր ինտերնետի, հեռուստատեսության և շարժական հեռախոսակապի ծառայություններ է մատուցում իր գործունեության երկրների մեծ մասում և սպասարկում է մոտ 183.3 միլիոն բաժանորդի աշխարհի 32 երկրում:

Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:
Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրումներ և ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության ավելի քան 85% տոկոսը:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08