Բիզնես

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԱՐՄԵՆՏԵԼԸ ԵՎ ՍՓՅՈՒՌԸ ԳՈՐԾԱՐԿԵԼ ԵՆ ՆՈՐ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԿԵՆՏՐՈՆ
10/09/2010 16:12
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼԸ ԵՎ ՍՓՅՈՒՌԸ ԳՈՐԾԱՐԿԵԼ ԵՆ ՆՈՐ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԿԵՆՏՐՈՆ

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) և «ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին:  Գործըկներության շրջանակում Հայաստանում գործարկվել է «Սփյուռ-ինֆո» ազգային կոմերցիոն տեղեկատու կենտրոն: Կենտրոնը կտրամադրի բազմաբնույթ տեղեկատվություն Հայաստանում և ԼՂՀ-ում գործող ընկերությունների վերաբերյալ և այլ տարաբնույթ տեղեկատվություն: Կենտրոնի աշխատակիցները օպերատիվ կերպով կտրամադրեն կազմակերպությունների կոնտակտային տվյալներ ըստ գործունեության տեսակի, հասցեի, այլ տվյալներից ելնելով: Կենտրոնն օգտագործում է Հայաստանում գործող ավելի քան 100 հազար իրավաբանական անձանց և նրանց կողմից մատուցվող ծառայությունների մասին միավորված տվյալներների բազան: Օգտվել կենտրոնի ծառայությւններից կարելի է զանգահարելով 0 9000 9999 հեռախոսահամարին:

«Սփյուռ» տեղեկատվակն կենտրոնը համագործակցելով «ԱրմենՏել»  ընկերության հետ գործարկեց  ժամանակակից տեխնոլոգիաններով հագեցած, միշտ հասանելի, ավելի ծավալուն տեղեկություններ ունեցող նոր հեռախոսային տեղեկատու, որը նոր էջ բացեց «Սփյուռի» գործունեության պատմության մեջ£ Այս նախագծի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել մատուցվող տեղեկատվական ծառայությունների բազմազանությունը եւ զարգացումը ի շահ մեր հաճախորդների»,- նշեց «Սփյուռ» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանը£

«ԱրմենՏել» ընկերությունն առաջին է, որ իր հաճախորդների համար գործարկեց այս ծրագիրը: Այժմ Beeline Ֆիքսված և բջջային կապի բաժանորդները մեկ միասնական համարով Հայաստանում առկա ամենաամբողջական տվյալների բազայից կարող են ստանալ իրավաբանական անձանց և նրանց գործունեության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն»,- նշեց ԱրմենՏել ընկերության Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը:

0 9000 9999 հեռախոսահամարին կատարված զանգի մեկ վայրկյանի արժեքն է 1.5 դրամ:  Քանի որ սպասարկման միջին տևողությունը կազմում է 20-30 վայրկյան զանգը միջինում կարժենա 30-45 դրամ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58