Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Նոր օրինագիծը «Դամոկլյան սուր» է մասնավոր նախադպրոցական հաստատությունների համար
14/02/2021 13:56
Կիսվել

Նոր օրինագիծը «Դամոկլյան սուր» է մասնավոր նախադպրոցական հաստատությունների համար

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թ․ դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի համաձայն բուռն քննարկումների առարկա է դարձել մասնավոր կրթական ծառայություններն ԱԱՀ-ով կամ ավելացված շրջհարկով հարկելու հարցերը, ինչը մտահոգությունների և դժգոհության մեծ ալիք է բարձացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների (ՆԴՀ)  պատասխանատուների շրջանում։

ՆՀԴ պատասխանատուները համոզված են, որ այդ որոշման ընդունումը կործանարար հետևանքներ կարող է ունենալ մասնավոր նախադպրոցական համակարգի վրա․ Հետպատերազմյան այս ծանրագույն ժամանակահատվածում և շարունակական գնաճի պայմաններում պետության կողմից աջակացություն ստանալու փոխարեն, նախատեսվում է ևս մեկ հարված մասնավոր նախադպրոցական ոլորտին՝ այս անգամ հարկային բեռի աննախադեպ աճով, որի արդյունքում արհեստականորեն բարձրանալու է ծառայությունների արժեքը։

Համաճարակի, ինչպես նաև պատերազմական շրջանում մասնավոր նախադպրոցական համակարգը տնտեսության առավելագույն տուժած ոլորտներից էր։ Պետության աջակցությունը բավականին սահմանափակ էր՝ ուղղված մանկավարժների մասնակի փոխհատուցմանը միայն։ Տարվա ընթացքում ձեռնարկատերերը կրել են զգալի կորուստներ, որոնց վերականգնման համար հարկավոր են տարիներ։ Մեծ թվով հաստատություններ պարզապես լուծարվել են, փոշիացվել են տարիներ շարունակ դրանց վրա արված ներդրումները։

Հիշեցնենք, որ ոչ պետական նախադպրոցական հաստատություններն այսօր մեծ դերակատարում ունեն ոլորտում, մասնավորապես, վերջիններիս շնորհիվ թեթևանում է պետության ֆինանսական բեռը՝ ազատելով երեխայի հաշվով պետական մանկապարտեզները ֆինանսավորելու պարտավորությունից, պետական բյուջե են վճարվում հարկեր ու ստեղծվում աշխատատեղեր, պետական ՆԴՀ-ների գերծանրաբեռնվածության պատճառով ծնողների համար լավագույն այլընտրանք են հանդիսանում ոչ պետական ծառայությունները (ամենատարբեր կրթական ծրագրերով, ժամային և վճարման համակարգերով), ինչի շնորհիվ հատկապես կանայք կարողանում են աշխատել՝ նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը, ապահովում են այլընտրանքային կրթական ծառայություններ՝ կիրառելով նաև միջազգային փորձը։

Սույն որոշումը հղի է սոցիալ-տնտեսական և կրթադաստիարակչական անդառնալի հետևանքներով․

1․այս փոփոխության արդյունքում մեծ թվով հաստատություններ պարզապես կլուծարվեն, հետևաբար նաև կվերանան իրականացվող բազմաթիվ նորարարական ծրագրեր,

2․կրճատված աշխատակիցները կհամալրեն գործազուրկների բանակը՝ պետության համար ավելացնելով ևս մեկ ֆինանսական և սոցիալական բեռ,

3․մասնավոր նախադպրոցական ոլորտից մեծ հոսք կլինի դեպի պետական, առանց այն էլ ծանրաբեռնված հաստատություններ՝ կրկին ավելացնելով պետության ֆինանսական բեռը,

4․պետական մանկապարտեզներում ազատ տեղերի բացակայության դեպքում ծնողներից մեկը ստիպված է լինելու խնամել երեխային՝ զրկվելով աշխատելու հնարավորությունից և դառնալ գործազուրկ։

Ի դեպ, մասնավոր ՆԴՀ-ները ստեղծման պահին որևէ կանխատեսում չեն ունեցել նման գնաճի, ինչպես նաև վարկային պարտավորություններ ստանձնելիս, տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրեր կնքելիս և այլն։ Նման կտրուկ փոփոխություն ասոցիացիայի անդամ որևէ հաստատությունում տարիների ընթացքում չի գրանցվել (այն էլ առանց ծառայությունների որակի վերանայման, պայմանների բարելավման) և այս փոփոխությունն աննախադեպ է ու անընդունելի այս պայմաններում։

Մասնավոր ՆԴՀ  ասոցիացիայի հիմնադիր խորհուրդ

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98