Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
«Տելեկոմ Արմենիա» ընկերության համասեփականատեր  Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահ
19/04/2021 17:29
Կիսվել

«Տելեկոմ Արմենիա» ընկերության համասեփականատեր  Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հոբելյանական 20-րդ համաժողովի արդյունքում «Տելեկոմ Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերության համասեփականատեր  Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է միության նախագահի պաշտոնում, իսկ «Տելեկոմ Արմենիա»-ի համասեփականատեր  և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ստանձնել է միության վարչության անդամի պաշտոնը:

Համաժողովի ընթացքում ամփոփվել է միության 2019-2020 թթ․ աշխատանքը և ներկայացվել է 2021-2025 թթ․ ռազմավարությունը: Մասնավորապես նշվել է, որ ապագա տարիների հիմնական ուղղություններն են լինելու՝ կրթություն և աշխատուժ, ռազմարդյունաբերություն, դիրքավորում՝ որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահետազոտություն և էլեկտրոնային կառավարում:

«Ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել այն բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ իրենց աջակցությունն են ցուցաբերում մեր ծրագրերի իրագործման հարցում, քանի որ հենց համախմբման շնորհիվ են ծրագրերը հաջողության հասնում։ Այնուամենայնիվ, ոլորտում անելիքներ շատ ունենք, ուստի անցած տարվա մարտահրավերներից հետո պետք է ոչ թե կրկնապատկենք ուժերը, այլ տասնապատիկ եռանդով նպաստենք ՏՀՏ համայնքի զարգացմանը», – ասել է Ալեքսանդր Եսայանը։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանում գործող բիզնես միություն է, որն այս պահին միավորում է 100-ից ավելի ՏՏ և առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկին «ՎԵՈՆ Արմենիա» և «ԱրմենՏել») պատկանում է ԹԻՄ ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն ու սեփականատերերն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները: Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը` «Տելեկոմ Արմենիա»-ն առաջարկում է ժամանակակից ինովացիոն լուծումներ: «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն գործում է Beeline ապրանքանիշի ներքո:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58