Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
«Տելեկոմ Արմենիա»-ն իր բաժանորդներին է ներկայացնում հերթական ժամանակակից գործիքը
22/04/2021 17:54
Կիսվել

«Տելեկոմ Արմենիա»-ն իր բաժանորդներին է ներկայացնում հերթական ժամանակակից գործիքը

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) կատարելագործել և ներկայացրել է ավտոմատ վճարումների նորացված ծառայությունը: Այս ծառայությունը մշակվել է, որպեսզի բաժանորդները խնայեն իրենց ժամանակը, մտքում չպահեն կապի ծառայությունների դիմաց իրենց և ընտանիքի անդամների վճարումների օրերը և երբեք չունենան կապից անջատված լինելու խնդիր:

Ավտոմատ վճարումները կարելի է կարգավորել MyBeelineArmenia հավելվածում կամ անձնական գրասենյակում: Ծառայությունը թույլ է տալիս վճարումներ կարգավորել տարբեր հեռախոսահամարների համար, այսինքն մեկ բաժանորդը կարող է վճարել իր ընտանիքի և հարազատների փոխարեն:

Վճարումները գործում են թե՛ կանխավճարային, թե՛ հետվճարային փաթեթների համար: Ըստ այդմ բաժանորդի ընտրած օրը կարող է փոխանցվել կամ ֆիքսված գումար, կամ՝ հետվճարայինների համար, պարտքի չափով գումար:

«21-րդ դարում ապրելու առավելությունն այն է, որ շատ հարցերի լուծման համար պետք չէ մարդու ներգրավվածությունը: Օրինակ, ամենամսյա հեռախոսակապի վճարումներն անելու պես մեխանիկական գործը չպիտի մեր բաժանորդների համար անհանգստության առիթ լինի: Դրա համար էլ մենք մշակել և կատարելագործել ենք այս ծառայությունը: Այժմ կարգավորումներն անելու համար պետք կլինի ընդամենը մեկ-երկու րոպե, ձեր տան կապը երբեք չի անջատվի», – նշել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ծառայության մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են այստեղ:

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկին «ՎԵՈՆ Արմենիա» և «ԱրմենՏել») պատկանում է ԹԻՄ ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն ու սեփականատերերն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները: Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը` «Տելեկոմ Արմենիա»-ն առաջարկում է ժամանակակից ինովացիոն լուծումներ: «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն գործում է Beeline ապրանքանիշի ներքո:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41