Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կասպերսկի. Ինտերպոլը կսատարի ստալկերական ԾԱ-ի դեմ պայքարի կոալիցիային
29/04/2021 10:35
Կիսվել

Կասպերսկի. Ինտերպոլը կսատարի ստալկերական ԾԱ-ի դեմ պայքարի կոալիցիային

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Ինտերպոլը միացել է է Ստալկերական ծրագրային ապահովման դեմ պայքարի կոալիցիային (Coalition Against Stalkerware), որի համահիմնադիրն է «Կասպերսկի» ընկերությունը։  Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը կբարձրացնի 194 երկրներում տեղական իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում այդ սպառնալիքի մասին իրազեկվածությունը, տեղեկացնում է ընկերությունը։

Ստալկերական ԾԱ-ն լրտեսման ծրագրերն են, որոնց օգտագործումը սարքի վրա, առանց սեփականատիրոջ իմացության, շատ երկրներում իրավախախտում է և հետապնդվում է օրենքով։ Դրանց դեմ պայքարը պահանջում է գլոբալ համատեղ ջանքեր վենդորներից, ՀԿ-ներից, իրավապահ մարմիններից և ակադեմիական համայնքից: Այդ պատճառով 2019-ին 10 ընկերություններ, այդ թվում՝ «Կասպերսկի» լաբորատորիան և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, ստալկերական ԾԱ-ի դեմ պայքարի կոալիցիա են ստեղծել։ Միջազգային այս նախաձեռնությունն ուղղված է նման ծրագրերի օգտագործմամբ բռնության և հետապնդումների դեմ պայքարին։ Այսօր կոալիցիայի կազմում ընդգրկված են արդեն 35 մասնակից գործընկերներ ամբողջ աշխարհից։ «Կասպերսկի» ընկերության աջակցությամբ կոալիցիայի անդամները հատուկ դասընթացներ են մշակել իրավապահ մարմինների աշխատակիցների համար, որպեսզի օգնեն նրանց սովորել հետաքննել ստալկերական ԾԱ-ի օգտագործման դեպքերը և աջակցություն ցուցաբերել զոհերին: Ընկերության տվյալներով՝ 2020-ին աշխարհի գրեթե 54 հազար օգտատերեր բախվել են ստալկերական ԾԱ-ին: Նույն թվականին Հայաստանում լրտեսական ծրագրերի գրոհների բախվել է բջջային սարքերի օգտատերերի 0,03%-ն այն դեպքում, երբ 2019-ին այդ ցուցանիշը կազմել է 0,02%:

Կոալիցիայի գործընկերներն աշխատում են մի քանի ուղղություններով. բարելավում են ստալկերական ԾԱ-ի հայտնաբերման տեխնիկական հնարավորությունները, ստեղծում են նման ծրագրերի նմուշների հավաքման մեխանիզմ և տեղեկատվական ու տեխնիկական աջակցություն են ցուցաբերում ընտանեկան բռնության զոհերի և ստալկերական ԾԱ-ից այլ տուժածների հետ աշխատող կազմակերպություններին:

«Այսօր մեզ բոլորիս համար կարևոր է միավորել ջանքերը ստալկերական ԾԱ-ի դեմ պայքարելու և գաղտնիությունը պաշտպանելու համար։ Շատ արժեքավոր է, որ Ինտերպոլը միացել է միջազգային կոալիցիային և այդ թեմայի շրջանակներում աշխատելու է գլոբալ հանրության հետ։ Մեր գործընկերների հետ միասին մենք կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի այլևս ոչ ոք չդառնա ստալկերական ԾԱ-ի զոհ»,- մեկնաբանում է կոալիցիայի ներկայացուցիչ և «Կասպերսկի» ընկերության արտաքին կապերի գծով ղեկավար Կրիստինա Շինգարյովան։:

Ի սկզբանե, «Կասպերսկի» ընկերությունից բացի, կոալիցիայի մեջ են մտել Avira-ն, Էլեկտրոնային սահմանների հիմնադրամը (Electronic Frontier Foundation), Ընտանեկան բռնության նախաձեռնողների հետ աշխատանքի եվրոպական ցանցը (European Network for the Work with Perpetrators of Domestic Violence), գերմանական G DATA Cyber Defense վենդորը, ամերիկյան Malwarebytes վենդորը, Ընտանեկան բռնության հակազդման ազգային ցանցը (National Network to End Domestic Violence), NortonLifeLock ընկերությունը, Operation Safe Escape ոչ առևտրային կազմակերպությունը և գերմանական WEISSER RING ասոցիացիան։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98