Բիզնես

USD BUY - 512.00-0.50 USD SELL - 515.50-0.50
EUR BUY - 608.00-8.50 EUR SELL - 619.00-1.00
OIL:  BRENT - 73.51+1.45 WTI - 71.50+1.49
COMEX:  GOLD - 1763.90-1.25 SILVER - 25.85-1.60
COMEX:  PLATINUM - 1035.40-3.43
LME:  ALUMINIUM - 2380.00-2.96 COPPER - 9230.00-3.23
LME:  NICKEL - 17342.00-1.01 TIN - 30134.00-3.58
LME:  LEAD - 2145.00-1.49 ZINC - 2886.50-3.23
FOREX:  USD/JPY - 110.19+0.00 EUR/GBP - 1.186-0.48
FOREX:  EUR/USD - 1.186-0.48 GBP/USD - 1.3809-0.83
STOCKS RUS:  RTSI - 1646.72-1.06
STOCKS US: DOW JONES - 33290.08-1.58 NASDAQ - 14030.38-0.92
STOCKS US: S&P 500 - 4166.45-1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 28964.08-0.19 TOPIX - 1946.56-0.87
STOCKS CHINA:  HANG SENG - 28801.27+0.85 SSEC - 3525.10-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 7017.47-1.90 CAC40 - 6569.16-1.46
STOCKS EUR:  DAX - 15448.04-1.78
18/06/2021  CBA:  USD - 513.73-0.38 GBP - 713.98-4.28
18/06/2021  CBA:  EURO - 612.16-2.20
18/06/2021  CBA:  GOLD - 29378.43-1,377.94 SILVER - 439.26-18.76
18/06/2021  CBA:  PLATINUM - 18069.38-905.93
engрус
Հունիս, 2021
June 2021
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Գուրգեն Խաչատրյան. Տելեկոմը և ապագան Հայաստանում
17/05/2021 19:38

Գուրգեն Խաչատրյան. Տելեկոմը և ապագան Հայաստանում

Ամեն օր մարդիկ նվազագույնը 58 անգամ նայում են հեռախոսի էկրանին: Մոլորակի բնակչությունը օրական 4,5 ժամ անցկացնում է հեռախոսը ձեռքին: 1973թ.-ին` առաջին բջջային հեռախոսի ստեղծման ժամանակներում, կանխատեսելի էր տեխնոլոգիական հեղափոխությունը, բայց ոչ ոք չէր մտածում, որ հեռախոսը ոչ միայն փոփոխության կենթարկի մարդկանց կոմունիկացիայի մշակույթը, այլև կարագացնի ժամանակը:

Այսօր մեկ օրում մարդիկ սպառում են շատ ավելի շատ կոնտենտ, քան միջնադարում մի ամբողջ կյանքի ընթացքում: Առողջությունից, գնումներից, ֆինանսներից մինչև կրթություն ու շփում. ամեն ինչ արվում է հեռախոսով, ինչի արդյունքում տելեկոմ ոլորտը կանգնած է պատմության ամենաբարդ և պատմականորեն ամենամեծ հնարավորությունների ժամանակահատվածում:

  1. Հայկական տելեկոմի մարտահրավերները. հետևանքները զգալու են բոլորը

Այսօր Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրն է, և, օգտագործելով առիթը, ցանկանում եմ խոսել Հայաստանում տելեկոմ ոլորտի ապագային մասին` խնդիրների ու մարտահրավերների ցուցակագրմամբ: Այսօր մեր երկիրը կանգնած է ոլորտի ենթակառուցվածքների և ինֆորմացիոն անվտանգության լրջագույն մարտահրավերների առջև: Բավական է միայն հիշատակել, որ բոլորովին վերջերս երկիրը սնունոցող հիմնական ենթակառուցվածքներում տեղի ունեցած փոփոխությունները կտրուկ բարձրացրել են ազգային անվտանգության ռիսկերը:

Հայաստանում տելեկոմ ոլորտի համար նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը, շուկայի ծավալների սահմանափակումը, ռեգիոնալ անվտանգության ապահովման և պետական ոլորտային քաղաքականության մասնատվածությունը տանում են ոլորտը թուլացման, իսկ հետևանքները զգալու ենք բոլորս` ես, դուք, մեր ընտանիքները, մեր պետությունն իր սուվերենիտետով: Ուրեմն ինչ անել:

  1. Ինչպես սկսեց տելեկոմի զարգացումը Հայաստանում

Հայաստանի տելեկոմ շուկան ազատականացումից ու Vivacell-ի մուտքից հետո ակտիվ զարգացում է ապրել: Իսկ 2009թ.-ին շուկա մուտք գործեցին երկու նոր ու ինովատիվ խաղացողներ. Orange Հայաստանը բջջային կապի ոլորտում և Ucom-ը ինտերնետային կապի ու IP հեռուստատեսության ոլորտում: Այս երկու օպերատորների ինտենսիվ ներդրումները, որոնք տարբեր հաշվարկներով գերազանցեցին 400 միլիոն դոլարը, հանգեցրեց այդ շուկաներում ծառայությունների որակի էական բարելավման և գների զգալի նվազման` նպաստելով կապի ծառայություների լայն տարածմանը Հայաստանում:

Բավական է միայն հիշել, որ երբ մենք Ucom-ով նոր էինք շուկա մտնում, ինտերնետի տարածվածությունը Հայաստանում չէր գերազանցում 5%-ը: Այսօր` 2021թ. դրությամբ, առկա են 3,78մլն բջջային կապի բաժանորդներ (բնակչության 127.4%) և 2,2մլն ինտերնետային կապից օգտվող բաժանորդներ (բնակչության 68.2%):

  1. Ինչպես վերափոխվեց տելեկոմը. զանգերի ու SMS-ի վերջը

Հայաստանում մոբայլ շուկան սկսեց նահանջ ապրել գլոբալ թրենդերին համահունչ: Վերջին հնգամյակում տելեկոմ ոլորտի ավանդական եկամտի աղբյուրը հանդիսացող բաժանորդային զանգերը և SMS-ները իրենց տեղը զիջեցին ինտերնետային կապ օգտագործող զանգի և շփման հավելվածներին (Whatsapp, Viber, Messanger, Telegram, Signal):

Սոցիալական ցանցերի տարածմանը զուգահեռ մեծացավ թվային կոնտենտի օգտագործումը բաժանորդների կողմից: 2021թ դրությամբ ՀՀ-ում առկա է սոցիալական ցանցերի 1,8 մլն ակտիվ օգտատերեր (բնակչության 60.7%), որոնցից 1,76 մլն (97.5%) մուտք են գործում սոց. ցանցեր բջջային հեռախոսի միջոցով: Արդյունքում, ինտերնետային տրաֆիկի օգտագործման ծավալները աննախադեպ մեծացել են, ինչը ստիպում է օպերատորներին կատարել նորանոր ներդրումներ ցանցի թողունակության ընդլայնման համար:

  1. Փրկության մոդելը. ինչու են կոնսոլիդացիաներն այդքան կարևոր

Տելեկոմը ինտենսիվ կապիտալ ներդրումներ պահանջող ոլորտ է` ներդրումների վերադարձելիության տեսանկյունից (ROI) անթույլատրելի ցածր ցուցանիշներով: Իսկ Հայաստանի պարագայում մեծ ռիսկայնությունը հանգեցնում է նաև բարձր կապիտալի կշռված միջին արժեքի (WACC) և, որպես արդյունք, շահութաբերության ցածր ցուցանիշների: Այլ կերպ ասած, ոլորտը թրենդային է ու երազանքի աշխատանք երիտասարդ պրոֆեսիոնալների համար, սակայն այն լուրջ գլուխկոտրուկ է կառավարման տեսանկյունից:

Ոլորտի կայունության և բիզնես շարունակականության ապահովման համար ներկայումս աշխարհում կարգավորման տարբեր մոդելներ կան, որոնցից երկու հիմնականը մեր տարածաշրջանում իրագործելի է: Առաջինը դա ռեգուլյատորի խիստ վերահսկողության նորքո գործող ոլորտային առանձնացված ենթակառուցվածքների օպերատորի մոդելն է, որը «fair-play»-ի սկզբունքով վարձակալության է հանձնում իր ցանցը լիցենզավորված կապի օպերատորներին: Վերջիններս «վաճառում են» ինտերնետ, մոբայլ ծառայություններ, TV, կոնտենտ, և այլն: Ընդ որում, ենթակառուցվածքների օպերատորը կարող է լինել և մասնավոր, և մասնավոր-պետական համագործակցությամբ (PPP):

Սահմանափակ բաժանորդային բազայով փոքր մրցակցային շուկաներում գերակայում է երկրորդ` «կոնսոլիդացիաների» մոդելը: Ի վերջո, եթե հնարավոր չէ վարձակալել տելեկոմ ցանց, գոնե միավորմամբ կարելի է բիզնես կայունություն բերել շուկայում` ցանցի ներդրման կապիտալ ծախսերի (CapEx) և սպասարկման օպերացիոն ծախսերի կրճատմամբ (OpEx): Կոնսոլիդացիաները հնարավորություն են ընձեռում բացառել մի քամի զուգահեռ ենթակառուցվածքների շինարարությունը: Զուգահեռներ տանելով, պատկերացրեք՝ ինչպիսի ներդրումների փոշիացում կլիներ, եթե Երևանում ջրամատակարարման օպերատորները լինեին մի քանիսը և յուրաքանչյուրը կառուցեր և սպասարկեր իր սեփական ջրամատակարարման ցանցը: Հետեաբար կոնսոլիդացիան բերում է ներդրումների արդյունավետության բարձրացման, ներդրումային ցիկլի (ետգնման ժամկետների) կրճատման և ծառայությունների ինքնարժեքի նվազման: Այս ամենի արդյունքում բաժանորդներին շարունակաբար` տարեց տարի տրամադրվում է առավել արդիական և նորարար ծառայություններ առավել մատչելի գներով:

Կառավարման խորհրդատվության ոլորտում հայտնի «Capital Confidence Barometer»-ի տվյալներով միայն 2017թ.-ին տելեկոմների կոնսոլիդացիաների (M&A) արդյունքում հրապարակված գործարքների թիվը գերազանցել է 117 միլիարդ դոլարը: ԱՊՀ տարածքում միավորումները գերազանցում են մեկ տասնյակը: Իսկ ներկայումս, հատկապես պանդեմիայից հետո, ըստ EY-ի զեկույցի, տելեկոմի գլոբալ խաղացողների 59%-ը դիտարկում է միավորման որևէ տարբերակ (ընդ որում, 45%-ը մեկ այլ տելեկոմ օպերատորի հետ և 52%-ը այլ ոլորտային խաղացողի հետ, ներառյալ բանկեր ու մեդիաներ):

  1. Ոլորտի կենսունակության մեծ ռիսկայնություն անկեղծության բարձր մակարդակում

Վերջերս հետաքրքիր զրույց ունեցա դստերս հետ, ով շուտով ավագ դպրոցի տարիքին կլինի: Մենք խոսում էինք ապագայի մասնագիտություններից և այն մասին, թե որ ոլորտները կենսունակ կլինեն հեռանկարում: Տելեկոմ բիզնեսը փոփոխվող ու կենսունակության կռիվ տվողների շարքում դասեցինք:

Իսկապես, Հայաստանում տելեկոմ խաղացողները եկամուտների նոր ու ինովատիվ աղբյուրներ պիտի փնտրեն, և այստեղ երկրորդ տարբերակ չկա: Կամ անկեղծ չեն կամ ոլորտին չեն տիրապետում այն մարդիկ, ովքեր երազկոտ տերմինաբանությամբ «5G»-ի ու «նոր սերնդի գերարագ ցանցի» երգն են երգում՝ մոռանալով, որ տելեկոմները նախ և առաջ տնտեսվարողներ են ու ոչ բարեգործական կազմակերպություններ, ու եթե շահութաբերություն չլինի, ընկերությունները կփլվեն մեկը մյուսի հետևից, իսկ դա շատ ավելի մեծ վնաս կհասցնի տնտեսությանը:

Այսօր Ucom-ում մենք խնդիր ենք դրել մեր առջև բարձրացնելու օպերացիոն էֆեկտիվությունը, ու չենք վախենում բարձրաձայն ասել, որ նախ մաքսիմալ պիտի մոնետիզացնենք արդեն իսկ ներդրված ենթակառուցվածքները, ապա համարձակ ներդրումներ անենք խաղի կանոնները փոխող` disruptive, լուծումների համար:

Այսօր մենք թվային վերափոխում ենք իրականացնում մեր բոլոր ֆունկցիոնալ բաժիններում և չենք ամաչում ասել, որ, Ucom-ի ներսում դեռևս աշխատանքի ուղղություններ կան, որոնցում արդյունավետ լուծումները բացակայում են: Իսկ վերջին հարցը ու նմանատիպ հարցերի կարգավորումն իրականացնում ենք որոշումների կայացման արագ ու ադապտատիվ լուծումներով: Ի պատիվ մեր գործադիր կազմի ու աշխատակիցների, պիտի նշեմ, որ կայուն առաջընթաց ունենք:

  1. Պանդեմիան՝ փոփոխությունների կառավարման մենեջեր

Մի այսպիսի հումոր կա. ասում են` մեր ընկերության թվայնացման պատասխանատուն Covid19-ը դարձավ: Հիրավի, պանդեմիան ամբողջ աշխարհում թվային տրանսֆորմացիայի արագացված կուրս էր, որի արդյունքում 1 տարում մոտ 5 տարվա փոփոխություն արձանագրվեց: Տելեկոմի համար իրավիճակը հատկապես հետաքրքիր էր կոնտենտի սպառման վեկտորների փոփոխության տեսանկյունից:

Հետպանդեմիայի աշխարհում տելեկոմը ամրապնդվեց՝ որպես կոնսոլիդացված ծառայությունների մատակարար, որը ծնողի համար ապահովում է երեխայի անվտանգությունը սմարթ ժամացույցի միջոցով: Տելեկոմը ձեր խելացի տունն է, որը սենյակի ջերմաստիճանի զեկույցն ու կարգավորումը ապահովում է հեռախոսի միջոցով: Տելեկոմը ձեր էլեկտրոնային դրամապանակն է, ձեր ծանուցումների ու գնումների համակարգը, պետական կառույցների հետ միասնական էլեկտրոնային կառավարման պատուհանն ու վերջապես ձեր կրթությունն ու զվարճանքը:

Եթե հետևել եք, Ucom-ում արդեն տևական ժամանակ է smart home-ի, խելացի սարքերի վաճառքի տարբերակներ ենք առաջարկում, հանրակրթական ալիք ունենք մեր IP TV-ով, վճարային համակարգ Upay-ով և այլն: Մինչև պանդեմիան ես կարծում էի, որ դեռ ժամանակ ունենք բոլոր ուղղություններով ռազմավարական զարգացման, քանի որ շուկայում հաստատուն դիրքեր ունենք: Այժմ հասկանում եմ, որ այդ ժամանակը դեռ երեկ ավարտվեց, ու ոլորտի իմ միջազգային գործընկերների հետ հաճախ ենք խոսում այն մասին, որ այլևս բավական չէ նույն պրոդուկտի կամ ծառայության բարելավումը (upgrade): Ինովացիաները օդ ու ջուր են, ինչը ստանալու համար պիտի համարձակություն ունենանք փոխելու նաև տելեկոմ բիզնեսի կառավարման մեթոդն ու կազմակերպական մեխանիզմը:

  1. Տեղեկատվական անվտանգությունը՝ Հայաստանի գերակա խնդիր

Աշխարհում այսօր գլխավոր թեման big data-ն է, ռոբոտիկան, արհեստական բանականությունը… Այս բոլորը, անխոս, հնարավորությունների մեծ պատուհան են բացում տելեկոմի համար: Սակայն այսօր` հետպատերազմական Հայաստանում, ցավոք մենք գերլարված աշխատում ենք նվազագույնի` տեղեկատվական անվտանգության ապահովման համար:

Որպես տնտեսվարող՝ մենք Ucom-ում ֆիդուցիար պատասխանատվություն ունենք մեր բաժնետերերի, մեր գործընկերների ու աշխատակազմի առաջ: Որպես կապի հայկական օպերատոր՝ մենք բարոյական պատասխանատվություն ունենք մեր հայրենիքի ու պետության առջև` ոչ մի պարագայում թույլ չտալ Հայաստանի տեղեկատվական բլոկադան: Տեղեկատվական անվտանգության ռիսկերի մասին արդեն նշել եմ, մնացյալը հրապարակայնություն չի ենթադրում:

Միայն պիտի ասեմ, որ հարցի լուծումներ, իհարկե, տեսնում ենք, սակայն այդ լուծումը մասնավոր դաշտից անխուսափոլիորեն տեղափոխվում է միջպետական կարգավորման դաշտ և անհրաժեշտ է՝ որոշում կայացնող մարմինները վերջապես պետական շահը վեր դասեն “թիմ-թիմ” խաղալու շահերից:

  1. Ucom-ը՝ ուժեղ ու ադապտատիվ հայկական օպերատոր

Ամփոփելով, ուզում եմ հորդորել, որ զգոն ու պատասխանատու լինենք: Հաղթելու են նրանք, ովքեր այսօր արդեն մտածում են ապագայի մասին: Ու քիչ չէ միայն հիշել, որ տելեկոմը երկրի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներից միակներից է մնացել, որ հայկական կապիտալով օպերատոր ունի ու հայկական օրակարգ: Ucom-ը այսօր էլ երկրի համար տեղեկատվական անվտանգության և տարածաշրջանային ազդեցության պատուհան է բացում, և մենք կարողացել ենք Հայաստանը ինտերնետի տրանզիտային երկիր դարձնել: Ներկայումս բանակցում ենք նաև Հայաստանը կոնտենտի “տրանզիտ” երկրի դարձնելու համար` միջազգային խոշորագույն ինտերնետ ընկերություններին Հայաստան բերելու և մեր երկրում ինտերնետային հաբ (PoP) տեղակայելու միջոցով:

Մյուս կողմից հավատացած եմ, որ բարձրագույն մակարդակով պիտի իդենտիֆիկացվի հայկական օպերատորի կարևորությունը` երկրի տեղեկատվական անվտանգության և թվային սուվերենության տեսանկյունից: Այս առումով ենթակառուցվածքներ կիսելն ու կոնսոլիդացիաների հնարավորությունները դիտարկելը կարևորագույն անհրաժեշտություն է:

Հայաստանում, ինչպես այլուր, տելեկոմ ոլորտի բիզնես շարունակականության և բաժանորդների փոփոխվող կարիքները բավարարելու համար ահռելի մեծ ծավալի աշխատանք կա անելու: Բայց մարտահրավերները մեզ չեն վախեցնում. մենք ունենք գիտելիք ու կարողություն` իրագործելու մեր առաքելությունն ու  պաշտպանելու մեր պետության շահերը:

Գուրգեն Խաչատրյան, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ

Ucom - Լայնաշերտ ինտերնետ՝ սկսած 6000 դրամից:
Արտարժույթ
10:50 18/06 Առք Վաճառք
AMD / USD 512.00 515.50
AMD / EUR 608.00 619.00
AMD / RUR 7.05 7.19
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
18/06/2021
Դոլար / Դրամ
513.73
-0.38
Եվրո / Դրամ
612.16
-2.20
Ռուբլի / Դրամ
7.12
+0.03
Ֆունտ / Դրամ
713.98
-4.28
ԿԲ Մետաղներ
18/06/2021
դրամ / գրամ
Ոսկի
29378.43
-1,377.94
Արծաթ
439.26
-18.76
Պլատին
18069.38
-905.93
Ոսկու գին
18/06/2021
դրամ
999 հարգ
24k
29,378.43
958 հարգ
23k
28,154.33
916 հարգ
22k
26,930.23
720 հարգ
18k
22,033.82
625 հարգ
15k
18,361.52
585 հարգ
14k
17,137.42
500 հարգ
12k
14,689.22
417 հարգ
10k
12,241.01
375 հարգ
9k
11,016.91
FOREX
10:41 19/06
EUR/USD
1.186
-0.48%
GBP/USD
1.3809
-0.83%
USD/JPY
110.19
+0.00%
EUR/GBP
0.8586
+0.34%
Նավթ
10:41 19/06
դոլար / բարել
Brent
73.51
+1.45%
Light Sweet
71.50
+1.49%
COMEX
10:41 19/06
$ / տր. ունց.
Ոսկի
1763.90
-1.25%
Արծաթ
25.85
-1.60%
Պլատին
1035.40
-3.43%
LME / 3M
10:41 19/06
դոլար / տոննա
Ալյումին
2380.00
-2.96%
Պղինձ
9230.00
-3.23%
Նիկել
17342.00
-1.01%
Անագ
30134.00
-3.58%
Կապար
2145.00
-1.49%
Ցինկ
2886.50
-3.23%
Մոլիբդեն
44159.00
+0.00%
Կոբալտ
44540.00
+1.14%
Ինդեքսներ
10:41 19/06
կետ
Dow Jones
33290.08
-1.58%
S&P 500
4166.45
-1.31%
NASDAQ
14030.38
-0.92%
FTSE
7017.47
-1.90%
CAC 40
6569.16
-1.46%
DAX
15448.04
-1.78%
RTSI
1646.72
-1.06%
Nikkei
28964.08
-0.19%
Topix
1946.56
-0.87%
Hang Seng
28801.27
+0.85%
SSEC
3525.10
-0.01%
Թվային արժույթներ
10:50 18/06
Կրիպտոարժույթներ
BTC/AMD
19,385,638
-7.04%
BTC/USD
37707.18
-6.76%
ETH/USD
2343.07
-7.64%
BCH/USD
593.10
-5.24%
XRP/USD
0.84
-3.45%
LTC/USD
165.95
-5.21%
ETH/BTC
0.06207326
-1.16%
BCH/BTC
0.01573012
+1.65%
XRP/BTC
0.00002226
+3.20%
LTC/BTC
0.00439694
+1.38%
ԿԲ Տոկոսադրույքներ
18/06/2021
Վերաֆին. տոկ.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
6.00
+0.00%
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
7.50
+0.00%
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
4.50
+0.00%
Մակրոտնտեսական
03/2021
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
-2.0
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
470.41
-3.9%
Արտահանում 1
Արտահանում
572.9
+3.4%
Ներմուծում 1
Ներմուծում
936.4
-8.7%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+5.2
Աշխատ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
190,493
+0.8%
Առևտուր 3
Առևտրի շրջանառություն
664.78
-5.6%
Գյուղտնտ. 3,4
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
819.31
+1.4%
Ծառայ. 3
Ծառայությունների ծավալ
403.98
-8.1%
Շին. 3
Շինարարության ծավալ
48.78
+1.0%
1 - մլն Դրամ, 2 - Դրամ, 3 - մլրդ Դրամ, 4 - եռամսյակային