Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է Խաչատրյաններից ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտության համար
11/06/2021 15:13
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է Խաչատրյաններից ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտության համար

Փաշինյանը պարտավոր է Խաչատրյաններից ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտության համար և հրապարակայնորեն հերքել զրպարտությունը. Վերաքննիչը մերժեց Փաշինյանի ներկայացուցչի բողոքը

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի ներկայացրած բողոքը: «Խաչատրյաններն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով (ոչ պաշտոնական անվանում) Վերաքննիչ դատարանի հրապարակված որոշմամբ արձանագրվել են վիրավորանքի և զրպարտության հասցեականությունը և առկայությունը, դրանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից միջնորդավորված կատարումը, արտահայտությունների կատարման փաստական հիմքերի բացակայությունը, գերակա հանրային շահով պայմանավորված չլինելը: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի դատարանը  25.01.2021թ վճռով պարտավորեցրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից, նրա գործարար որդիներ` Գուրգեն Խաչատրյանից և Արտյոմ Խաչատրյանից վիրավորանք հանդիսացող արտահայտության համար և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել հրապարակայնորեն:

Վերաքննիչ դատարանը 07.06.2021 վճռով արձանագրել է (ուղիղ մեջբերում). «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր միջնորդավորված խոսքով (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի գրառմամբ) Գագիկ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի անունները կապել է «մաֆիոզ համակարգ» եզրույթի հետ, զուրկ է եղել որևէ փաստական հիմքից։ Մասնավորապես՝ բացակայել է վերջիններիս առնչությունը որևէ քրեական գործի հետ, որն ուղղակիորեն կապված է ՀՀ քրեական օրենսգրքով հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու հետ։ Եվ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի մեսղագրումը դեռևս հիմք չէ նրան և նրա որդիներին կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ ղեկավարելու մասով հրապարակային պնդումներ հնչեցնելու համար։ Բացի այդ, քաղաքացիական գործի նյութերում բացակայում է գրառմամբ մեջբերված մի շարք էպիզոդներով, մասնավորապես` UCOM ընկերության կոռուպցիոն ծագմամբ փայաբաժնի մասով որևէ վարույթի վերաբերյալ տեղեկատվություն կամ փաստական տվյալ» (մեջբերման ավարտը):

Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ (ուղիղ մեջբերում). «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բացակայել է Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների առնչությունն այնպիսի քրեական գործի հետ, որն օբյեկտիվորեն հիմք կտար պնդելու, որ վերջիններս Հայաստանի Հանրապետությունում <ղեկավարել են մաֆիոզ համակարգ, այդ համակարգի ղեկավարման ընթացքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն>։ Բացի այդ, հայտարարությունը հնչեցվել է հասարակական և քաղաքական այնպիսի իրողությունների պայմաններում, երբ նշված եզրույթի և դրանց հարող անձանց վերաբերյալ հասարակական լայն շրջանակներում առկա են եղել տարաբնույթ քննարկումներ, իսկ նմանաբովանդակ հայտարարություններն ուղղակիորեն կարող էին միտված լինել նշված անձանց վերաբերյալ բացասական ընկալում առաջացնելուն» (մեջբերման ավարտը):

Վերաքննիչ դատարանի վճռում նշված է, որ լրատվամիջոցների չստուգված հրապարակումները չէին կարող հիմք հանդիսանալ «Հայաստանի Հանրապետության վարչապետի մակարդակով նման բովանդակություն պարունակող հայտարարությունների համար, նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջինս ունենալով ամենալայն լիազորությունները և տիրապետելով բազմաթիվ ռեսուրսների, ցանկացած տեղեկատվություն կարող էր ստուգել և խույս տալ ապատեղեկատվությունից» (ուղիղ մեջբերում): Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է:

Հիշեցնենք, որ 2020թ. ապրիլին հեռահաղորդակցության Ucom ընկերությունում կորպորատիվ սաբոտաժ սկսվեց, և Ucom-ի համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ եւ անուղղակի պահանջ է դրվել իր առջեւ՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը: Այդ փուլում ՀՀ պաշտոնատար անձանց անթաքույց ճնշումներից էր նաև ՀՀ վարչապետի խոսնակի հրապարակային գրառումը, որը 2021թ.-ին դատարանի կողմից ճանաչվեց որպես պատվի, արժանապատվության և գործարար համբավի արատավորում, ինչպես նաև ապատեղեկատվության տարածում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98