Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
FAST-ն ընդլայնում է իր բիզնես հրեշտակների ցանց նախաձեռնությունը՝ նպաստելով Հայաստանի՝ հետազոտությունների և նորարարությունների կենտրոն դառնալուն  
30/06/2021 17:18
Կիսվել

FAST-ն ընդլայնում է իր բիզնես հրեշտակների ցանց նախաձեռնությունը՝ նպաստելով Հայաստանի՝ հետազոտությունների և նորարարությունների կենտրոն դառնալուն  

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մայիսի 28-ին FAST Creative Campus-ում կազմակերպեց թվով 8-րդ փիչինգը, որի շրջանակներում հայտարարվեց «Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանց» (STAN) ծրագրի ընդլայնման մասին։

Մեկնարկելով 2018թ․-ին՝ ծրագիրը նպատակ ունի միավորել աշխարհի տարբեր երկրներից հայ նշանավոր մասնագետների՝ գաղափարից մինչև սաղմնային փուլերում գտնվող, գիտական և տեխնոլոգիական նորարարություններով զբաղվող հայկական ստարտափներում ներդրումներ իրականացնելու համար։ Նախապատվությունը տալով արհեստական բանականության (ԱԲ) հենքով լուծումներ առաջարկող ստարտափներին՝ STAN-ը առաջարկում է ներդրումային հնարավորություններ երեք հիմնական ուղղություններով. 

  1. Ավանդական հրեշտակային ներդրումներ. ներդրումներ նախասաղմնայինից մինչև սաղմնային փուլերում գտնվող, գիտական և տեխնոլոգիական նորարարություններով զբաղվող ստարտափներում
  1. Կանանց ձեռներեցություն. ներդրումներ կազմավորման վաղ փուլում գտնվող և կանանց կողմից ղեկավարվող ստարտափներում՝ Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությանը խթանելու նպատակով
  1. Moonshot նախագծեր․ ներդրումներ բարձր ռիսկայնություն/բարձր շահույթ ունեցող նախագծերում, որոնք առաջարկում են գերբարդ և խորը տեխնոլոգիական լուծումներ գլոբալ խնդիրները լուծելու համար:

«STAN-ն ընդլայնում է իր գործունեությունը ինչպես ներդրումային նոր ուղղություններ առաջարկելով, այնպես էլ համալրելով իր հրեշտակների ցանցը: Վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգներից 6 նոր հրեշտակ ներդրողներ միացան STAN-ին՝ ընդհանուր անդամների թիվը հասցնելով 31-ի: Մայիսի վերջին կայացած փիչինգի ընթացքում ինը ստարտափ Ավանդական հրեշտակային ներդրումներ ուղղությունից, երկուսը՝ Moonshot նախագծերից և չորսը՝ Կանանց ձեռներեցություն ուղղությունից ներկայացրեցին իրնեց գաղափարները։ Ներկայումս հրեշտակ ներդրողները որոշ ստարտափների հետ արդնեն իսկ քննարկում են ներդրումների հնարավորությունները․ շուտով կհայտարարենք կատարված գործարքների մասին»,- Հայկազ Արամյան՝ FAST-ի նորարարությունների առաջատար վերլուծաբան: 

Եթե հետաքրքրված եք ձեր ստարտափի ֆինանսավորման հնարավորություններով կամ ցանկանում եք դառնալ հրեշտակ ներդրող, այցելեք կայքէջ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04