Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԻՄ ԱՇԽԱՐՀԸ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՐՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
02/12/2010 13:05
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԻՄ ԱՇԽԱՐՀԸ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՐՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

«Իմ Աշխարհը» ծառայության առավել հարմար պայմաններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ մինչև 2011թ. փետրվարի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Իմ Աշխարհը» ծառայությունից ընկերության բաժանորդները կարող են օգտվել էլ ավելի հարմար պայմաններով, քանի որ 3-ի փոխարեն կարելի կլինի ընտրել 5 հեռախոսահամար, որոնցից 4-ը կարող են լինել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներ, իսկ 1-ը` ինչպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այնպես էլ ցանկացած ԱՊՀ երկրի հեռախոսահամար: Իսկ վերանայված սակագների շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Իմ Աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներին կատարվող զանգերը շատ ավելի մատչելի են, քան նախկինում:

Այսինքն, մեկ զանգի ընթացքում առաջին րոպեի սակագինը կազմում է 10 դրամ/րոպե, հաջորդ 10 րոպեների համար այն կազմում է 1 դրամ/րոպե, հաջորդ 1 րոպեի համար` 10 դրամ/րոպե, հաջորդ 10 րոպեների համար` կրկին 1 դրամ/րոպե և այսպես շարունակ` մինչև զանգի ավարտը:

Իսկ «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդները կարող են զանգահարել «Հատուկ համարով» ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով, եթե որպես «Հատուկ համար» ընտրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամար:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 99.21 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

AMP
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84