Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԹՎԱՅՆԱՑՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ 61 ԵՎ 62 ԿԱՅԱՆՆԵՐԸ
06/12/2010 19:41
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԹՎԱՅՆԱՑՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ 61 ԵՎ 62 ԿԱՅԱՆՆԵՐԸ

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Երևան քաղաքի 61 և 62 անալոգային կայանների թվայնացման մեկնարկի մասին: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2010թ. ավարտը, ինչը հնարավորություն կտա Երևանի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների 98 տոկոսին ապահովել թվային կապով:

«Հայաստանի միասնական օպերատոր` «ԱրմենՏել»  ընկերությունը շարունակում է  անալոգային կայանների թվայնացման գործընթացը, ինչպես մայրաքաղաքում այնպես էլ Հայաստանի մարզերում:  Մենք ուրախ կլինենք Ամանորի նախաշեմին ավելի մեծ թվով բաժանորդներին առաջարկելու նոր որակի ավանդական ֆիքսված կապի ծառայություններ», – նշեց  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ 2010թ-ի վերջին Հայաստանում «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված հեռախոսակապի թվային ԱՀԿ-ներին միացված կլինի բաժանորդների 80 տոկոսը:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ միավորվեցին «Վիմպելկոմ» ԲԲԸ և «Киевстар»-ի բաժնետոմսերի փաթեթները` ձևավավորվելով «Վիմպելկոմ Լթդ» հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց «Վիմպելկոմ Լթդ»-ի:

«Վիմպելկոմ» ընկերությունների խումբն առաջարկում է ամրակացված և շարժական կապի ինտեգրված ծառայություններ, միջազգային և միջքաղաքային, ինչպես նաև տվայների փոխանցման ծառայություններ, անլար և լարային ինտերնետ հասանելիություն, ներառյալ օպտիկամանրաթելային հասանելիության տեխնոլոգիաներ, WiFi և երրորդ սերնդի ցանց: «Վիմպելկոմ»-ի հաճախորդների և գործընկերների թվում են անհատ անձինք, փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ, միջազգային կորպորացիաներ և կապի օպերատորներ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08