
Կարասը՝ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների 2021թ. հունվար-հունիսի ցանկում
Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2021թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում 734-րդ հորիզոնականն է զբաղեցրել Կարաս Գրուպ ընկերությունը՝ 137.263 մլն դրամ վճարված հարկով։
2020թ. արդյունքում ընկերության վճարած հարկերի ծավալը կազմել էր 221.25 մլն դրամ, 2019թ.-ին սույն ցուցանիշը կազմում էր 213.39 մլն դրամ։
Կարաս ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ.-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Ցանցի մասնաճյուղերի թիվն այժմ 16 է, ևս մեկ ռեստորան գործում է ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում։