Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը «Buissup» կոնֆերանսի մասնակիցներին
09/08/2021 13:57
Կիսվել

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը «Buissup» կոնֆերանսի մասնակիցներին

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացել է Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի կազմակերպած՝ «Buissup» կոնֆերանսը, որին որպես բանախոս նաև հրավիրված էր Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Կոնֆերանսին մասնակցում էր մոտ 300 երիտասարդ: Նրանք հնարավորություն են ստացել բացահայտելու Վիվա-ՄՏՍ-ի ընկերության հաջողության գաղտնիքներն ու ծանոթանալու ընկերության հիմնադրման և անցած ուղու պատմությանը:

Շուրջ 16 տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը գործում է հայաստանյան շուկայում՝ իր բաժանորդներին ապահովելով ոչ միայն հեռահաղորդակցության, այլև թվային համալիր ծառայություններով: Տարիների ընթացքում, Վիվա-ՄՏՍ-ը գրանցել է թե՛ մի շարք հաջողություններ, թե՛ հաղթահարել դժվարություններ՝ կարողանալով կառուցել կենսունակ  ու օրինակելի ընկերություն:

«Առանց դժվարությունների անհնար կլիներ գրանցել հաջողություններ: 16 տարի շարունակ մեր ընկերությունը հանդիպել է տարատեսակ դժվարությունների, բայց այդ տարիները դարձել են կայուն ու աստիճանական աճի տարիներ՝ օգնելով կառուցել այն ընկերությունը, որի գործունեության ականատեսն եք այսօր»,- երիտասարդներին ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«2020 թվականին՝ COVID-19 համավարակից ընդամենը մի քանի ամիս առաջ մենք փոխեցինք ընկերության կորպորատիվ տարբերանշանը՝ այպիսով շեշտադրելով ընկերության ռազմավարական ուղղվածությունը դեպի երիտասարդությունն ու թվային աշխարհը: Այսօր մենք գտնվում ենք թվային փոխակերպման փուլում և առաջարկում ենք շատ ավելին, քան բջջային ծառայություններ: Մենք առաջարկում ենք տարատեսակ հավելվածներ, փաթեթներ, ֆինանսավճարային  գործիքներ, կորպորատիվ լուծոմներ, ամպային ծառայություններ: Մեծ պահանջարկ են վայելում հեռավար  աշխատանքի համար նախատեսված լուծումները»:

Յիրիկյանը ներկայացրել է մի շարք  գործիքներ, որոնք օգնում են ընկերությանը մշտապես մնալ առաջատարն այնպիսի մրցակցային ոլորտում, ինչպիսին տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաներն են:  «Մենք ստիպված ենք ձեռքը միշտ պահել զարկերակին: Այլ կերպ ասած՝ մենք չենք կարող շատ երկար մնալ մի կետում»:

«Երբ ասում եմ «Մենք», նկատի ունեմ Վիվա-ՄՏՍ-ի թիմը՝ ընտանիքը: Մեր ընկերության կարևոր ձեռքբերումը մարդիկ են՝ արժեք ստեղծող բանիմաց մասնագետներ ու թիմային խաղացողներ: Իմ թիմակիցները հասկանում են Վիվա-ՄՏՍ-ի ռազմավարական կարևորությունը երկրի տնտեսության համար և առաքելությունը՝ որպես կորպորատիվ մշակույթ տարածող ընկերություն», ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Իր ելույթի ընթացքում Յիրիկյանն իր փորձով և գիտելիքով ոգևորել է երիտասարդ ապագա գործարարներին՝ հորդորելով հավատալ այն արժեքին, որը ցանկանում են ստեղծել և միշտ փորձել լինել նորարար:

«Աշխարհը փոխակերպվում է կայծակնային արագությամբ, իսկ նորարար գաղափարների պահանջն աճում է էլ ավելի արագ, ուստի այդ ճանապարհին կարևոր է հասկանալ, թե որքանո՞վ է ձեր միտքը պատրաստ համահունչ լինել այդ փոփոխություններին: Իսկ նման փոփոխություններին համընթաց քայլելու համար տեխնիկական գիտելիքը հաճախ բավարար չէ: Աշխատե՛ք ձեր ինքնության ու մասնագիտական զարգացման ուղղությամբ, ձեռք բերեք առաջնորդելու կարողություն և հավատարիմ մնացեք ձեր արժեքներին»,- ամփոփել է Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանում գործարարության ոլորտը տարեցտարի էլ ավելի է գրավում երիտասարդների ուշադրությունը և այսպիսի կոնֆերանսները հիանալի հնարավորություն են ընձեռում երիտասարդներին՝ բացահայտելու և կերտելու բիզնեսի  հաջողության իրենց բանաձևը:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

 

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22