Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀայՓոստը գործարկել  է SMS ծանուցման ծառայություն
23/08/2021 16:02
Կիսվել

ՀայՓոստը գործարկել  է SMS ծանուցման ծառայություն

ՀայՓոստ ընկերությունը, հաճախորդների համար մատուցվող ծառայությունների հասանելիությունը և հարմարավետությունը բարձրացնելու նպատակով, գործարկել է SMS ծանուցում ծառայությունը: Ծառայությունն անվճար է և հասանելի  թե՛ ներհանրապետական, թե՛ միջազգային ծանրոց փաթեթների առաքման դեպքում:

Այն հնարավորություն է տալիս SMS հաղորդագրության միջոցով տեղեկացնել առաքանու հասցեատիրոջը առաքանու գտնվելու վայրի վերաբերյալ: SMS ծանուցումից օգտվելու համար ընդամենը անհրաժեշտ է առաքանին ուղարկելիս տրամադրել ստացողի հեռախոսահամարը:

ՀայՓոստը հաճախորդին ուղարկում է երկու հաղորդագրություն՝ ծանուցելով առաքանու՝ ինչպես Հայաստան, այնպես էլ փոստային բաժանմունք մուտք գործելու վերաբերյալ: SMS-ում առկա հղմամբ անցնելով՝ հաճախորդը նաև հնարավորություն է ունենում մեկ հպումով պատվիրել տուն առաքում: Հասցեական առաքումը նախատեսվում է իրականացնել հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «ՀայՓոստը զարգացման ռազմավարությունով մշտապես իրականացնում է թափանցիկ և բաց գործունեություն, իսկ հաճախորդների հետ հարաբերություններում առաջնորդվում ենք փոխշահավետ և համագործակցային գործելաոճով: SMS ծանուցման ծառայության ակտիվացումը ևս մեկ քայլ է, որով կկարողանանք մեր հաճախորդին ցուցաբերել անհատական մոտեցում և ապահովել որակյալ ծառայություն»:

ՀայՓոստը գործարկել է նաև լրացուցիչ հաղորդագրության ծառայություն հաճախորդին՝ Մաքսատան կողմից առաքանու պահվելու դեպքում՝ խնդրելով ներկայանալ մաքսատուն՝ համատեղ զննման նպատակով՝ միաժամանակ տրամադրելով Մաքսատան հեռախոսահամար և հասցե:

ՀայՓոստ ընկերության կողմից իրականացվող հասցեական առաքումն այժմ հասանելի է Երևան, Վաղարշապատ և Աբովյան քաղաքներում: Առաջիկայում նախատեսվում է ծառայությունը մատուցել հանրապետության ողջ տարածքում:

 «ՀայՓոստ» ՓԲԸ–ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «ՀայՓոստ» ՓԲԸ–ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «ՀայՓոստ» ՓԲԸ–ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան  850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52