Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է աշխարհում առաջատար Azure Stack ամպային պլատֆորմը
28/09/2021 12:57
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է աշխարհում առաջատար Azure Stack ամպային պլատֆորմը

Առաջին անգամ Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում. Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է աշխարհում առաջատար Azure Stack ամպային պլատֆորմը և «Azure App» ծառայությունը՝ Microsoft-ի հետ համագործակցությամբ

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ն իրականացրել է Azure Stack ամպային պլատֆորմի կոմերցիոն գործարկում: Սա ամպային այս պլատֆորմի առաջին ներդրումն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանում: Վիվա-ՄՏՍ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որ համագործակցելով Microsoft-ի հետ, իր բիզնես-հաճախորդներին առաջարկում է Azure Stack ամպային ծառայություններ տվյալների մշակման իր սեփական կենտրոններից [1]:

Գործարկված է նաև «Azure App» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ստեղծելու վեբ և «Azure» գործառույթներով ծրագրեր՝ ցանկացած պլատֆորմի կամ սարքի համար: Որպես միասնական ինտեգրված ծառայություն՝ «Azure App»-ը թույլ է տալիս մեկ միասնական լուծման մեջ միավորել տարբեր բաղադրիչներ, ինչպիսիք են՝ կայքերը, ամպային և REST API-ները, ինչպես նաև բիզնես գործընթացները:

Azure Stack ամպային պլատֆորմի՝ Վիվա-ՄՏՍ-ի ներկայացրած առաջարկից օգտվող ընկերությունը հնարավորություն ունի նվազեցնել սեփական լուծումների մշակման ծախսերը, ինչպես նաև արագացնել իր ապրանքատեսակների գործարկումը միջազգային շուկաներում: Բիզնես-հաճախորդները կարող են ստեղծել ժամանակակից հիբրիդային հավելվածներ՝ միաժամանակ օգտագործելով Վիվա-ՄՏՍ-ի՝ տվյալների լոկալ վերամշակման կենտրոնների և Microsoft-ի գլոբալ ենթակառուցվածքի հնարավորությունները: Հաճախորդները հնարավորություն ունեն ընտրելու, թե որտեղ պահպանել տվյալները, ինչպես նաև գործարկել վիրտուալ մեքենաներ (virtual machines)` իրենց սեփական, թե գործընկեր ընկերության տվյալների կենտրոններում (data centers), լինի դա Հայաստանում, թե աշխարհի տարբեր տարածաշրջաններում տեղակայված տվյալների կենտրոններում, որտեղ Microsoft Azure-ը ներկայացված է: Microsoft Azure-ը ներառում է բիզնես-լուծումների համապարփակ գործիքակազմ՝ հասանելի ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ՝ համացանցի միջոցով:

Ստանալով մուտքի հնարավորություն Հայաստանում տեղակայված Azure Stack պլատֆորմի հիմքով մատուցվող ծառայություններին՝ բիզնես-հաճախորդները կարող են տվյալների  մշակումն իրականացնել երկրի ներսում: Այս ծառայությունների օգտագործումը թույլ է տալիս նվազեցնել աշխատանքի նոր պայմաններին հաճախորդի աշխատակազմի և տեխնոլոգիական լուծումների ադապտացման ծախսերը: Հիբրիդային սցենարներում տեղական միջավայրի և հանրային օգտագործման համար նախատեսված ամպային միջավայրի սահուն ինտեգրումը թույլ է տալիս ապահովել ՏՏ ենթակառուցվածքի անխափան աշխատանք, արագացնել հաճախորդի նոր բիզնես-համակարգերի գործարկումն ու ապահովել անհրաժեշտ ճկունություն: Azure Stack-ը, որը տեղակայված է Վիվա-ՄՏՍ-ի ամպային պլատֆորմի վրա, նաև նպաստում է ՏՏ ենթակառուցվածքի սպասարկման ծախսերի օպտիմալացմանը՝ վերացնելով կապիտալ ծախսեր կատարելու անհրաժեշտությունն ու օպտիմալացնելով գործառնական ծախսերը, ինչը միտված է ՏՏ գործընթացների արդյունավետությունը բարձրացնելուն և զարգացման հեռանկարներ ստեղծելուն. հաճախորդները կվճարեն ծառայությունների դիմաց հետևյալ սկզբունքով՝ «վճարում միայն օգտագործված ծավալի համար»:

«Microsoft-ի հետ համագործակցությունը և տվյալների մշակման մեր սեփական կենտրոններից Azure ամպային ծառայություններ առաջարկելը մեզ թույլ է տալիս էականորեն ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված մեր ամպային ծառայությունների տեսականին՝ հաճախորդների համար թվային լուծումների ոլորտում առաջատար, ժամանակակից, պլատֆորմի հենքով աշխատող ամպային ծառայությունների հասանելիություն ապահովելու հաշվին: Արդյունքում՝ հայկական ընկերությունները կկարողանան արագացնել իրենց մուտքը համաշխարհային շուկաներ, այդ թվում նաև՝ ՏՏ շուկաներ, իսկ արտերկրի ընկերությունները կկարողանան հեշտությամբ մոտենալ հայ սպառողին: Այսպիսով, Վիվա-ՄՏՍ-ը հերթական կարևոր քայլն է կատարում թվային ծառայությունների օպերատոր դառնալու ճանապարհին, ինչպես նաև նման հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Microsoft Azure-ը հանդիսանում է ամպային IaaS (ենթակառուցվածք՝ որպես ծառայություն) և PaaS (պլատֆորմը՝ որպես ծառայություն) առաջատար՝ ապահովելով ավելի քան 200 նախապես կոնֆիգուրացված ծառայությունների օժանդակում: Դա հնարավորություն է տալիս, որպեսզի Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին հասանելի դարձնի իր մեյնֆրեյմը և մշակել ծրագրեր ու լուծումներ, որոնք հարմարեցված են որոշակի բիզնես կարիքներին։

Azure-ը տարբեր մեծության ընկերությունների համար ապահովում է արդյունավետություն, մատչելիություն, ճկունություն, կիբերանվտանգություն, շարժունություն և արտադրողականություն: Համաշխարհային ընկերությունները Azure-ը ճանաչել են որպես կորպորատիվ միջավայրի համար ամենահասանելի և հուսալի հիբրիդային ենթակառուցվածք և ամպային լուծում:

«Azure App» ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են այստեղ: Ծառայության գնի և վճարման կարգի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060610000 հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

Ծառայությունը մատուցվում է Վիվա-ՄՏՍ-ի և «ՄՈՆՏ» ընկերության համագործակցությամբ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ–ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com :

[1] https://www.binbox.com/azure

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92