Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ARARAT Նաիրի կոնյակը իր փաթեթավորմամբ արժանացել է բարձրագույն պարգևի բրիտանական նշանավոր մրցույթում
03/12/2021 16:21
Կիսվել

ARARAT Նաիրի կոնյակը իր փաթեթավորմամբ արժանացել է բարձրագույն պարգևի բրիտանական նշանավոր մրցույթում

Դեկտեմբերի 1-ին բրիտանական հեղինակավոր «The Spirits Business Design & Packaging Masters» մրցույթը ամփոփեց այս տարվա աշխատանքները, որի արդյունքում ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը ճանաչվեց լավագույնը «Դիզայն և փաթեթավորում» անվանակարգում՝ նվաճելով մրցույթի բարձրագույն մրցանակը։

Միջազգային առաջատար «The Spirits Business» հարթակի ներքո գործող մրցույթները նպատակ ունեն բացահայտել ալկոհոլային ոլորտի այն մասնագետներին և ապրանքանիշներին, որոնք նպատակաուղղված ընդանում են դեպի նոր ձեռքբերումներ՝ կատարելագործելով ապրանքանիշը, ինչպես նաև բավարարելով  սպառողի սպասելիքները։ Այս տարվա մրցանակաբաշխությունը մարտահրավերներով լի էր, քանի որ գերազանցելով նախորդ տարվա ակնկալիքները, գրանցել է 132 հայտ՝ աշխարհի 68 ապրանքանիշներից: 

  Ինչպես վկայում են մրցույթի կազմակերպիչները, Երևանի կոնյակի գործարանն իր ARARAT ապրանքանիշով առաջին անգամ է ներկայանում այս մրցույթին, միևնույն ժամանակ դառնալով մրցանակաբաշխության պատմության մեջ եզակի ապրանքանիշներից մեկը, որն իր առաջին իսկ առաջադրումից արժանանում է ամենաբարձր գնահատանքի՝ Master մեդալի։ 

«Մոտ մեկ տարի առաջ ARARAT-ը սպառողին ներկայացավ նոր փաթեթավորմամբ և ընդամենը մի քանի ամիս անց արդեն նշանավորվեց միջազգային տարբեր մրցանակներով։ Ուրախ եմ, որ ARARAT-ը տարին ավարտում է ևս մի հեղինակավոր մրցանակով, որը գալիս է վկայելու, որ ապրանքանիշը տեղափոխվում է համաշխարհային դիրքավորման նոր հարթություն», – ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։   

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02