Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանի հարցազրույցը Financial Times-ի The Banker ամսագրում՝ Տարվա լավագույն բանկը ճանաչվելու կապակցությամբ
06/12/2021 14:00
Կիսվել

Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանի հարցազրույցը Financial Times-ի The Banker ամսագրում՝ Տարվա լավագույն բանկը ճանաչվելու կապակցությամբ

– Ի՞նչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսի համավարակը ձեր հաճախորդների վարքագծի վրա և ինչպե՞ս է արձագանքել Արդշինբանկը։

– Ինչպես ցանկացած ճգնաժամ, Covid-19-ն էլ մեզ համար նոր փորձության և նոր հնարավորությունների մեծ մարտահրավեր էր, և դեռ շարունակում է այդպիսին մնալ: Երբ լոքդաունի սկզբնական փուլում անորոշությունները շատ էին և հասարակության իրազեկվածության մակարդակն էլ ոչ բավարար, Արդշինբանկը սահմանեց հակաճգնաժամային միջոցառումների համալիր ծրագիր, որը համահունչ էր պետության կողմից լոքդաունի նորմատիվ պրոտոկոլներին: Մեզ հաջողվեց մեր անձնակազմի շուրջ 70%-ը երկու շաբաթվա ընթացքում տեղափոխել հեռավար աշխատանքի: Հաճախորդների հետ մեր հարաբերություններում որդեգրեցինք անհատական մոտեցման սկզբունքը և հաճախորդի բանկ այցելելու բանաձևը փոխարինեցինք «բանկը գնում է հաճախորդի մոտ» մոդելով: Այս հարցում մեր հաճախորդների հետ ունեցանք արդյունավետ համագործակցություն, ինչի նախապայմաններից մեկն էլ Արդշինբանկի օնլայն բանկինգի և մոբայլ բանկինգ հավելվածի պարզ ու մատչելի հասանելիությունն էր: Այլ տրամաբանությամբ և աշխատանքային ռեժիմով սկսեց գործել շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոնը՝ բավարարելով անորոշություններից խճճված հաճախորդների տեղեկատվական պահանջմունքները: Եվ եթե ամփոփելու լինենք այս պահի դրությամբ, ըստ մեր հաճախորդների ցուցաբերած վարքագծի կարող ենք փաստել, որ մենք հաջողությամբ ենք հաղթահարել դեռևս շարունակվող ճգնաժամի առաջին ալիքը, բայց էլ ավելի կարևոր է հպարտությամբ արձանագրել, որ մենք մեր փոխըմբռնման արդյունքում ևս մեկ անգամ ամրագրեցինք բանկի գլխավոր արժեքն ու կարգախոսը՝ Մենք ուժեղ ենք միասին: 

– Որո՞նք էին կորոնավիրուսի դրական ազդեցությունները Ձեր բիզնեսի վրա:

– Երբ ողջ համաշխարհային տնտեսության զարգացման տեմպը ընկնում է, երբ բազմաթիվ ոլորտներ համավարակի արդյունքում դառնում են անաշխատունակ, սպառումը դանդաղում է, արտադրողականությունը նվազում, խոսել դրականի մասին և տեսանելի հորիզոնում ակնկալել որևէ դրական միտում իրատեսական չէ: Բայց ցանկացած ճգնաժամ մարդուն դասեր է տալիս: Առաջին և ամենակարևորը, ժամանակի ավելի ռացիոնալ օգտագործման դասն է, և ծառայություններից հեռավար օգտվելու հասանելիությունը էլ ավելի արդիականացնելու մարտահրավերը: Մենք, ինչպես նշեցի, կարողացանք մեր առցանց ծառայությունների միջոցով անխափան սպասարկել մեր հաճախորդներին, և այսօր արդեն հետահայաց վերլուծության և համաշխարհային թրենդի ուսումնասիրության արդյունքում մշակել ենք թվային արդիականացման մեր օրակարգը, որով հետևողականորեն առաջ ենք շարժվում, մեր հաճախորդներին էլ ավելի հարմարավետ գործիքակազմ առաջարկելու և տրամադրելու համար: Պետք է փաստել մեկ բան. Covid-19 համավարակը դարձավ մեր ամենաուժեղ աջակիցը բանկի թվային տրանսֆորմացիայի գործում: Եթե մինչև ճգնաժամը մոբայլ բանկի հավելվածով մեր հաճախորդները իրականացնում էին գործարքների 19%-ը, ապա այժմ արդեն ողջ գործարքների շուրջ 50% հաճախորդները իրականացնում են հենց մեր այդ հավելվածով:

– Ո՞րն է Արդշինբանկի կայունության գրավականը:

– Բանկային գործում կայունությունը ամենօրյա պատասխանատու աշխատանքի, ռիսկերի տրամաբանական փոխզսպման սկզբունքների և փոխադարձ վստահության ամբողջականությունն է: Արդշինբանկի կայունության գրավականը մեր անցած ճանապարհն է, հաճախորդների հետ մեր՝ միմյանց հանդեպ հարգալից հարաբերությունները, 62 մասնաճյուղերի, մեր բոլոր աշխատակիցների նվիրումը իրենց գործին և հավելյալ արժեք ստեղծելու մեր անշեղ ուղենիշը:

– Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է բանկերը բավարարեն հաճախորդների ժամանակակից պահանջմունքները:

– Շատ կարևոր հարց եք տալիս: Ժամանակակից մարդու պահանջմունքները օր օրի տրանսֆորմացվում են, և այդ տրանսֆորմացիան թելադրված է ինչպես ճգնաժամերի, այնպես էլ մեր առօրյա կյանքի ռիթմի սրընթաց փոփոխություններից: Ճգնաժամը արագացրեց ժամանակակից մարդու հիմնական պահանջմունքերի համալիր ընկալումը: Մենք կարողացանք այս ընթացքում վերլուծել և հասկանալ թվայնացման հիմնական թրենդը: Բանկային գործում թվայնացման և ծառայությունների առցանց հասանելիության առաջին մարտահրավերը այսօր, թերևս, կիբերանվտանգությունն է, որը դարձել ու առաջիկայում՝ թվային պրոդուկտների զարգացմանը զուգահեռ դառնալու է թիվ մեկ մտահոգությունը: Այս տեսանկյունից ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման հիմնական ռիսկը տեղափոխվում է կիբերանվտանգության ոլորտ, և երբ գործ ունեք մարդկանց եկամուտների, խնայողությունների, ակտիվների հետ, այս ոլորտին անհրաժեշտ է տալ ռազմավարական առաջնահերթություն:

Բնօրինակը կարդացեք այստեղ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85