General Motors-ը վերջին 90 տարում առաջին անգամ կորցրել է ամերիկյան ավտոշուկայի առաջնորդի դիրքը
2021թ. արդյունքում ճապոնական Toyota-ն ԱՄՆ շուկայում ռեկորդային վաճառքներ է գրանցել, ինչի արդյունքում 1931թ.-ից ամերիկյան ավտոշուկայի առաջատար General Motors-ը կորցրեց իր առաջնորդի դիրքը։ GM-ի վաճառքների ծավալները նվազել են 13%-ով, ինչը 2010թ.-ից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է։ Միևնույն ժամանակ, Toyota-յի վաճառքներն աճել են 10%-ով։
Հաշվետվությունների համաձայն 2021թ.-ին Toyota-ն ԱՄՆ-ում վաճառել է 2.332 մլն ավտոմեքենա։ GM-ի վաճառքները կազմել են 2.218 մլն մեքենա։ 2020թ.-ին GM-ը վաճառել էր 2.55 մլն, իսկ Toyota-ն՝ 2.11 մլն մեքենա։