ՀայՓոստը ստացել է ISO 27001 միջազգային սերտիֆիկատ
ՀայՓոստ ընկերությունը արդիականացման, թվային լուծումներով ծառայությունների գործարկման ճանապարհին դիմել և ստացել է ISO 27001 միջազգային սերտիֆիկատ:
ISO 27001 սերտիֆիկատով միջազգայնորեն ճանաչվում է ՀայՓոստ ընկերության տեղեկատվական անվտանգությունը: Այն մշակվել և ներդրվել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ստեղծման, ներդրման, շահագործման, մոնիթորինգի, վերանայման, պահպանման և կատարելագործման մոդել տրամադրելու նպատակով:
ISO 27001 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի նպատակն է ավելի ապահով դարձնել տեղեկատվական ակտիվները, ինչպես նաև ապահովել կազմակերպության տեղեկատվությունը և տվյալները կառավարելու համար ստանդարտների շրջանակ: