Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐՄԵՆՏԵԼԸ ԿՐԿՆԱՊԱՏՈՒՄ Է ԲՋՋԱՅԻՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ
12/04/2011 15:40
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼԸ ԿՐԿՆԱՊԱՏՈՒՄ Է ԲՋՋԱՅԻՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի «Drive» սակագնային փաթեթում արագության կրկնապատկման մասին: Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո կապուղու թողունակությունը կկազմի 256 kbps, նախկին 128 kbps փոխարեն:

«Շարժական ինտերնետի «Drive» սակագնային փաթեթը հայ երիտասարդների շրջանում մեծ ճանաչում է վայելում: «ԱրմենՏել» ընկերությունն ոչ միայն ավելացնում է ինտերնետ մուտքի արագությունն, այլև, բարձրացնելով նվազագույն չափանիշները, սահմանում է որակի նոր շեմ, որն ընդունված է տեխնոլոգիապես զարգացած երկրներում»,-  նշեց  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային «Drive» սակագնային փաթեթի ամսեկան բաժանորդավճարը կազմում է 6000 դրամ:  «Drive» սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր կնքելիս` այն 12 ամսվա ընթացքում չխզելու պայմանով, USB-մոդեմը տրամադրվում է անվճար: «Drive» սակագնային փաթեթում օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը կազմում է 3072 ՄԲ (upload/download):

«Drive» սակագնային փաթեթի բաժանորդներն առաջին 12 ամիսների ընթացքում կարող են անցում կատարել դեպի շարժական ինտերնետի հետվճարային «Գիշերային», «Անսահմանափակ»  սակագնային փաթեթներ և հակառակը: Բաժանորդը կարող է պայմանգիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում դադարեցնել այն, վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց և վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց 10 օր հետո, սակայն մինչև 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը:

«Drive»  սակագնային փաթեթի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մաս, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյաների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: «ՎիմպելԿոմ Լթդ» խմբի գլխամասը գտնվում է Ամստերդամում: «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում,Կամբոջայում և Լաոսում` շուրջ 360 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ: Ծառայությունները մատուցվում են Beeline և «Киевстар» ապրանքանիշերով: «ՎիմպելԿոմ Լթդ» բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52